Մոուրինյուն շշով հարվածել է Էդերսոնի գլխին
«Telegraph»-ը գրում է, որ մանչեսթերյան դերբիից հետո լուրջ կոնֆլիկտ է եղել երկու թիմերի միջև : «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները բուռն կերպով են տոնել իրենց հաղթանակը: Այս ամենը դուր չի եկել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին.na մոտեցել է մրցակցի հանդերձարանին և դժգոհություն է հայտնել հնչած բարձր երաժշտության համար: Պորտուգալացի մարզչին ի պատասխան, «քաղաքայինների» դարպասապահ Էդերսոնը լեզվակռվի է բռնկվել «յուրահատուկի» հետ: Կրքերն այնքան են բորբոքվել, որ Մոուրինյուն ջրով լի շշով հարվածել է բրազիլացի դարպասապահի գլխին: Վեճը հաջողվել է կանգնեցնել միայն անվտանգության աշխատակիցների միջամտության շնորհիվ: Նշվում է, որ վիճաբանության մեջ ակտիվ է եղել նաև «կարմիր սատանաների» հարձակվող Ռոմելու Լուկակուն:
