Համայնքապետերը թալանել են, ինչպես կարողացել են՝ առանց հանգստանալու, շունչ քաշելու. Մարուքյան

Համայնքապետերի չարաշահումների մասին Սերժ Սարգսյանի ելույթը սպասված էր, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՏԻՄ համաժողովի ժամանակ նախագահի այն հայտարարությանը, որ ՏԻՄ կայացման ժամանակ եղել են չարաշահումներ համայնքապետերի կողմից, ինչը նրանց ներվել է, բայց 2018-ից այլևս ներում չի լինելու։ «Երկար տարիներ բոլորս գիտենք, որ ունենք համայնքի գող, թալանչի ղեկավարներ։ Նրանք եղել են ու կան, նրանք մեր աչքի առաջ հարստացել են, մեր քաղաքների գյուղերի հողերը, անշարժ գույքերն, քաղաքի կենտրոնում գտվող շենքերը սեփականաշնորհել են իրենց պաշտոնավարման ընթացքում, թալանել են ինչպես կարողացել են՝ առանց շունչ քաշելու, ու հարց է առաջանում՝ օրինակա՞ն է մարդն ամեն ինչ անում, թե՞ ոչ։ Նախագահի ելույթով պարզվեց, որ այս մարդիկ անօրինական են գործել ու այդ մասին իմացել են», - նշեց նա։ Նա հիշեցրեց, որ նախագահն ասում էր՝ ներել ենք այն համայնքապետերին, ովքեր որոշ լիազորություններ չարաշահել են, որովհետև ՏԻՄ-ը պետք է կայանար: «Ես համաձայն եմ, որ կարող են թերություններ լինել, բայց նման ձևով թալանը չէ, որ պետք է կայացնի ՏԻՄ-ը, կայացել է թալանչիների մեծ խմբավորում, որ ամեն ընտրության ժամանակ իր ծառայությունն է մատուցել»,-նշեց նա: Վերջինիս խոսքով՝ թալանչիներն այն մարդիկ են, ովքեր ՀՀԿ անդամ են, ում իշխանությունն ամենաբարձր մակարդակով ներել է:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am