«Հրապարակ» օրաթերթը գրում է.Հուլիսի վերջին անդրադարձել էինք ԱԱԾ-ին, որտեղ համակարգի նորանշանակ ղեկավար Անդրանիկ Սիմոնյանը սկսել էր « մեծ չիստկա» իրականացնել եւ մեծաթիվ աշխատակիցների էր ազատել աշխատանքից: Մեզ ասացին, որ ազատումները ոչ միայն չեն դադարել, այլեւ զանգվածային բնույթ են կրում` ազատվողների թիվը եռապատկվել, անգամ քառապատկվել է։
Բանն այն է, որ Փաշինյանի «լյուբիմչիկ» Սիմոնյանը չնայած վերջին 4 տարին աշխատել է ԱԱԾ-ում եւ բոլորին ճանաչում էր, սակայն որոշել է հայտնաբերել ու համակարգից ազատել բոլոր «կասկածելիներին»: Նա հրահանգ է իջեցրել` փորփրել բոլորի կենսագրությունը, կապերը եւ հայտնաբերել բոլոր նրանց, ովքեր անգամ շատ հեռավոր կապեր ունեն նախկինների հետ:
Եվ սկսել են յուրաքանչյուր ԱԱԾ-ականի յոթ պորտը, ընկերական շրջապատը, հեռավոր ազգակցական կապերն ուսումնասիրել եւ առանց որեւէ բացատրության հեռացնել համակարգից։ Մարդկանց աշխատանքային օրվա ավարտին կանչել են վերադասի մոտ, ասել, որ աշխատանքային վկայականը հանձնի ու գնա տուն` իրեն տեղափոխում են կադրերի ռեզերվ:
Ազատման պատճառների եւ նրանց հետագա ճակատագրի մասին, ըստ մեր աղբյուրի, ոչինչ չի ասվել, եւ աշխատակիցներն էլ չեն համարձակվել հետաքրքրվել՝ վախենալով, որ ավելորդ հետաքրքրասիրությունը կարող է փորձանք բերել գլխներին: Կարող են ե՛ւ աշխատանքից զրկվել, ե՛ւ հետապնդումների ենթարկվել։ Սիմոնյանը, բնականաբար, համակարգն «անցանկալիներից» մաքրազարդելու պրոցեսը համաձայնեցրել է Փաշինյանի հետ։
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը