Սաակաշվիլու կինը՝ ամուսնու՝ Վրաստանին հետհանձնման մասին
«Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանություններն իմ ամուսնու ձերբակալման հարցում գործում են փոխհամաձայնեցված ու կազմակերպում են նրա հետհանձնումը Կիեւից Թբիլիսի: Ես հույսեր չեմ փայփայում արդար դատաքննության, որը որոշելու է իմ ամուսնու նկատմամբ խափանման միջոցի ընտրությունը: Ամենայն հավանականությամբ, նրա որոշումն արդեն կայացրել է Ուկրաինայի իշխանությունը եւ նա կմնա կալանքի տակ: Հնարավոր է` տնային կալանքի որոշում կայացնեն, բայց այս ամենը կատարվում է նրա համար, որ շահեն ժամանակ ու Միշայի որոշումը կայացնի վրացական կողմն ու վրացական դատարանը, այնուհետ նրան վերադարձնեն Թբիլիսի»,-այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլովսը: Այսօր կայանալու է Սահակաշվիլիի նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար հրավիրված դատական նիստը:
