ԱՄՆ նախագահի թեկնածուների առջև դնել Արցախի անկախության, սահմանի բացման հարցերը

Եկել է ժամանակը, որ ամերիկահայությունը որդեգրի համահայկական նշանակության հարցերի բարձրաձայնման նոր ռազմավարություն:

Սա «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանի տեսակետն է, որը նա արտահայտեց «Արմենպրես»-ի հետ զրույցում: Ամերիկահայ հրապարակախոսի դիտարկմամբ՝ տասնամյակներ ի վեր հայերը ամեն չորս տարին մեկ անգամ հանդիպում են ԱՄՆ նախագահի թեկնածուներին, խնդրում նրանց խոստում տալ, որ երբ նախագահ դառնան, կճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Դա, սակայն, հետագայում անարդյունավետ է լինում. ճնշումների ներքո նախագահները մոռանում են իրենց խոստումն, ու ամբողջ աշխատանքը ջուրն է նետվում: «Ընդհանրապես միայն ցեղասպանության հարցը չպետք է բարձրացնենք: Այն քանի անգամ ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է, Ամերիկայի նախագահն էլ ստորագրել է: Մենք ունենք բազմաթիվ հարցեր թե որպես ամերիկահայեր, թե ընդհանրապես հայեր: Մեր գլխավոր խնդիրները պետք է թեկնածուի առաջ դնենք, օրինակ, Արցախի անկախության, Թուրքիայի հետ սահմանի բացման, մեր պահանջատիրության հարցերը: Ինչու չէ նաև բարձրացնենք հարցեր՝ կապված Հայաստանին ու Արցախին տրամադրվող ամերիկյան օժանդակության մեծացման ու երկրի համար կարևոր պաշտոններում ամերիկահայերի նշանակման հետ: Մենք պետք է այս հարցերը սեղանին դնենք ու տեսնենք, թե որ թեկնածուն է մեր շահերին համապատասխան առաջարկներ անում ու որքանով են վստահելի այդ խոստումները»,-նշեց Հարութ Սասունյանը:

Հղում կատարելով իր վերջին հոդվածներից մեկին՝ հրապարակախոսը նկատեց, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների այս փուլում հայերը պետք է ոչ մի թեկնածուի կողքին չկանգնեն, այլ սպասեն ընտրապայքարի առավել թեժացմանը: «Պետք է սպասել, որ պայքարն ավելի թեժանա: Մոտենան նոյեմբերի ընտրությունները, որովհետև երբ թեկնածուներն իրար ավելի մոտ լինեն ձայներով, առավել նախանձախնդիր կլինեն մեզ առաջարկներ ներկայացնելու: Եթե մենք իրենց մոտ գնանք, մենք պետք է խնդրենք, աղաչենք, պաղատենք, իրենք մեզ միայն խոստում պետք է տան ու բան չանեն, բայց եթե իրենք տեսնեն, որ ամերիկահայության քվեները կարող են որոշիչ դեր կատարել իրենց ընտրապայքարում, իրենց շահը կլինի մոտենալ մեզ: Մենք պետք է մեզ թանկ ծախենք: Դեռ բավական ժամանակ կա»,-ընդգծեց Հարութ Սասունյանը: Անդրադառնալով փաստին, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ նամակ է ուղղվել նախագահ Օբամային Հայաստանի հետ երկակի հարկումը բացառող պայմանագրի կնքման խնդրով՝ Հարութ Սասունյանը նկատեց, որ բավականին կարևոր հարց է, քանի որ դա նաև կնպաստի Հայաստանում ամերիկյան ներդրումների ներգրավմանը: «Ամերիկահայ լոբբին աշխատանքներ է տանում է, որ Սպիտակ տունը, Կոնգրեսը դրական որոշում կայացնեն այս ողղությամբ: Ես վստահ եմ, որ ընտրություններից հետո այդ հարցն էլ կլուծվի, քանի որ իրենից դժվարություն չի ներկայացնում»,-հավելեց Սասունյանը:
 
 

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am