Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Ալեքսանդրոգրադը
Ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել ԴԺՀ–ի Ալեքսանդրոգրադի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում «Արևելք» զորքերի խմբավորման ստորաբաժանումները ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ալեքսանդրոգրադ բնակավայրը», – ասվում է հաղորդագրության մեջ։
