ՀԱՄԱՍ-ը պատրաստ է աջակցել Գազայի հատվածում ագրեսիան դադարեցնելու բոլոր նախաձեռնություններին

Պաղեստինյան յոթ խմբակցությունները ՀԱՄԱՍ-ի գլխավորությամբ Կահիրեում կայացած հանդիպման ավարտին հաստատել են իրենց պատրաստակամությունն՝ աջակցելու Գազայի հատվածի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու բոլոր նախաձեռնություններին և առաջարկներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։Համատեղ հայտարարության մեջ խմբակցություններն ընդգծել են, որ այս փուլում իրենց գերակա խնդիրն է դադարեցնել Իսրայելի կողմից ցեղասպանությունը, վերացնել շրջափակումը և ապահովել օգնության մուտքը Գազայի հատված:Նրանք իրենց գնահատանքն են հայտնել Եգիպտոսի և Կատարի կողմից Պաղեստինի հարցին աջակցելու, Գազայում պաղեստինցիների սովի տառապանքներին վերջ դնելու և պաղեստինյան միասնության հասնելու ջանքերը առաջ մղելու, ինչպես նաև ագրեսիան դադարեցնելու բանակցություններին մասնակցելու համար:

Խմբակցությունները իրենց լիակատար պատրաստակամությունն են հայտնել՝ աջակցելու հրադադարի նախաձեռնություններին և առաջարկներին, որոնք կբավարարեն պաղեստինցիների պահանջները և կներառեն անկլավում ռազմական գործողությունների դադարեցում, իսրայելական զորքերի դուրսբերումն այնտեղից և շրջափակման վերացում։

Նրանք նշել են, որ Դոհայում բանակցությունների վերջին փուլի ժամանակ կողմերը «գրեթե լուրջ համաձայնության էին հասել», սակայն իսրայելական պատվիրակությունը լքել է Կատարի մայրաքաղաքը՝ այդպիսով խափանելով խորհրդակցությունները:

Ավելի վաղ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը Կահիրեում հանդիպել էր Եգիպտոսի գլխավոր հետախուզության ղեկավար Հասան Ռաշադի հետ և քննարկել Գազայի հատվածում հրադադարի բանակցությունների առաջխաղացման ուղիները։

դիտվել է 74 անգամ
Լրահոս
ԱԺ-ում 1 ամսում 2 անգամ պարգևատրում են ստացել «Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը. Վելայաթի Մինչ Նիկոլ Չեմբերլեն Փաշինյանը շարունակում է պառակտել ժողովրդին, հարևան թշնամի երկրի նախագահն ասում է… . Արսեն Օհանյան «Թուրքիան Իսրայելի թշնամին է». Նյու Յորքում Թել Ավիվի գլխավոր հյուպատոս Ձերբակալվել է Լոս Անջելեսում սպանված Ռոբ Ռայների որդին «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցությունը 2026 թվականին կշարունակվի». «Русский дом» Ջուր հավաքեք․ 1 օր ջուր չի լինի Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Հայր Ռուբեն Նարեկ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման շտապած հոգևորականների մասին Մուտանտների իշխանությունը բարբաջում է «հիբրիդային» սպառնալիքներից․ Արմեն Աշոտյան ԵՄ–Փաշինյան «գործարքը». մոլդովական սցենարը Հայաստանում Ինչպե՞ս կարելի է տոկալ խավարի դեմ, երբ ավելի դյուրին է մեղքին ու արատին տրվելը․ Հայր Շնորհք աբեղա Եկեղեցի չես գնացել, որովհետև հավա՛տք չես ունեցել ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցածի մասին «Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան Աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չունի․ Միքայել Սրբազանի համար պահանջում են Գյումրու համայնքապետարանը՝ տոնածառի շուրջ բարձրացած աղմուկի մասին Համբարձումյանի նկատմամբ պատիժներ նշանակելով ցանկանում են համաներման ակտից օգտվելն անհնարին դարձնել Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ Ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար. քաղաքագետ Ես զրկված եմ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից․Ղուկասյան 24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բախվել է բազալտե եզրաքարին և վրաերթի ենթարկել մրգավաճառին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am