Հինգշաբթի օրը Երևանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի երրորդ որակավորման փուլի պատասխան հանդիպումը «Արարատ-Արմենիայի» և Պրահայի «Սպարտայի» միջև: «Սպարտայի» 2:1 հաշվով հաղթանակը, որը լրացվեց առաջին խաղի 4:1 հաշվով, ապահովեց նրանց վստահ անցումը հաջորդ փուլ: Սակայն խաղի ընթացքում տեղի ունեցան մի շարք հետաքրքիր և զավեշտալի դեպքեր, որոնք հանդիպումը դարձրին անմոռանալի: Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է sport.cz-ը։
Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, որը նախատեսված է մինչև 1500 հանդիսականի համար: Չնայած մարզադաշտի հարմարավետությանը, դարպասների հետևում բարձր ցանցերի բացակայությունը գնդակ մատակարարողներին ստիպում էր անընդհատ վազել՝ վերցնելու ֆուտբոլիստների ոչ ճշգրիտ հարվածների հետևանքով դուրս թռած գնդակները: Այս մանրուքն ավելացրեց խաղի յուրօրինակ մթնոլորտը:
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ անսպասելի միջադեպ: «Սպարտայի» երկրպագուներից մեկը, փորձելով խաղի առաջին գոլի հեղինակ Ալբիոն Ռրահմանիից խնդրել նրա մարզաշապիկը, անցավ արգելապատնեշը և ընկավ մի քանի մետր ցած: Բուժաշխատողները անմիջապես զննեցին նրան: Բարեբախտաբար, երկրպագուն լուրջ վնասվածքներ չստացավ և, ի վերջո, ինքնուրույն հեռացավ՝ ձեռքին բաղձալի մարզաշապիկը:
«Սպարտայի» երկրպագուներն առաջին խաղակեսում բարձրաձայն վանկարկում էին «Thank you, Jennifer!»՝ ակնարկելով Ջենիֆեր Լոպեսի համերգի պատճառով վնասված խոտածածկը, որի հետևանքով խաղը տեղափոխվել էր ավելի փոքր մարզադաշտ: Վանկարկումներն ուղեկցվում էին համապատասխան պաստառով։
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը