1 զոհ, 6 վիրավոր․ ողբերգական վթար՝ Կոտայքում. ճակատ ճակատի բախվել են «Mercedes G500»-ն ու «Toyota»-ն

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «Mercedes G500» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հյատնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարության փրկարար ծառայության Հրազդանի և Չարենացավանի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներն ու ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագ Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ: Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է:

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառն այն է, քանի որ մինչ նրանց ժամանումը՝ հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել ու ստեղծել էին արհեստական խցանում և միայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութան Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ Կարեն Գրիգորյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արման Դալաքյանի ու Վաչե Մովսիսյանի գլխավորությամբ: Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաներից մեկը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել բաժանարար գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դեպի Սևան ընթացող ճանապարհահատվածում, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Բանակ չգնալն այսօր փաստացի սոցիալական լիֆտ է․ բանակային ողբերգություններ Արման Ծառուկյանը նշել է Թոփուրիայի հաջորդ հավանական մրցակցին Այդ ի՞նչն է խինդ ու ուրախություն պատճառում Փաշինյանին Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել Ալ Ահլիի հարձակման գլխավոր զենքը. արաբական մամուլը հիացած է Սպերցյանի խաղով Երևանի կենտրոնում կառուցվող շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում Ինչու են տիրանվեր քահանաներն աղոթում Արցախի համար Թուրք-հունական նոր լարվածություն Տիգրանաշենի արժեքը ոչ թե մակերեսն է, այլ աշխարհագրությունը․ Վահե Դավթյան Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերում Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Scania» բեռնատարը․ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների փոխանակում «10-ը 10-ի դիմաց» բանաձևով Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես Այսօր զորամասում մահացած զինծառայող Հայկը 2 երեխաների հայր էր. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 24-ին Արմեն Աշոտյանի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել Կոչ եմ անում Լևոն Տեր-Պետրոսյանին ու Վազգեն Մանուկյանին խոսել․․․ Սուրեն Սուրենյանց (video) Մեզ էլ ասում են՝ «էս պիղծ դավաճանը» ինչի՞ա մինչև հիմա կանգնում ու․․․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am