«Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայանգիրը պիտի վերանայվի». իրանցի պաշտոնյա

Իրանի նախագահի աշխատակազմի արարողակարգի ղեկավարի տեղակալ և Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հարցազրույց է տվել «Mehr» լրատվական գործակալությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

 

Անդրադառնալով Սյունիքի թեմային՝ նա նշել է, որ Իրանը դեմ չէ տրասնպորտային ուղիների բացմանը, բայց և թույլ չի տա, որ տարածաշրջանային երկրները սահմանեն իրենց շահերն այնպես, որ դրանք հակասեն Իրանի շահերին։

Վկայակոչելով 2020-ի արցախյան պատերազմից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ համաձայնագիրտ՝ Մուսավին նշել է, որ անցյալում քննարկումներ են եղել այդ համաձայնագրի միջոցով ճանապարհը բացելու վերաբերյալ։

 «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր Հայաստանի և տարածաշրջանային երկրների՝ Իրանի և Ռուսաստանի համար», – նշել է Մուսավին։

Պաշտոնյան միևնույն ժամանակ նշել է, որ Իրանը դեռ կարող է օգտագործել Սյունիքի մարզը որպես հյուսիս տանող տարանցիկ ուղի և հավելել, որ գործող համաձայնագրերը չեն խոչընդոտի իր անցումը։

Ըստ Մուսավիի՝ կողմերի միջև համաձայնագիրը կարող է ընդունվել միայն այն դեպքում, երբ տարանցիկ ուղին անցնի այն տարածքով, որտեղ կպահպանվի Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ հակառակ դեպքում, դա բնականաբար, անընդունելի է։

«Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է վարձակալության տալ այս ճանապարհը ամերիկյան ընկերությանը, և դա խնդիրներ կստեղծի: Եթե ճանապարհը տրվեր տարածաշրջանային երկրների կոնսորցիումին կամ հայկական ընկերությանը, խնդիրները կլինեին ավելի մեղմ, և Հայաստանի ինքնիշխանությունը վնաս չէր կրի»:

Անդրադառնալով 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակին՝ իրանցի պաշտոնյան նշել է, որ այդ հարթակում քննարկվում են տարածաշրջանային հարցեր ու մասնավորապես այդ երթուղու հարցը։

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ում պետք է վերանայվի Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը, Մուսավին նշել է. «Այդ համաձայնագիրը պետք է վերանայվի։ Նրանք չպետք է մտածեն, որ ամեն ինչ ավարտված է։ Մենք ներկայումս ունենք այլընտրանքային երթուղի. Ադրբեջանն ու Նախիջևանը 35 տարի շարունակ կապված են Իրանի տարածքով»։

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել. factor.am Գերեզմանատնից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով ՊՆ-ն հերքում է Սա Հայաստանի արտաքին քաղաքական մոդելի սնանկացումն է ՄԱԿ-ը հույս ունի, որ ԱՄՆ-ն և Իրանը կօգտագործեն դադարը դիվանագիտական ​​​​միջամտության համար Իրանից և այլ երկրներից դեպի Երևան մի շարք չվերթեր են չեղարկվել․ Սպուտնիկ Արմենիա Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը․ Բենիամին Մաթևոսյան Երևանի դիվերսիֆիկացիային Մոսկվայում ասում են ոչ. Գարիկ Քեռյան Բաքվում ավարտել են հայ գերիների բողոքների վերաբերյալ ելույթները Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կա Իսրայելը Թուրքիային սպառնում է Իրանի օրինակով Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելի Խնդիրը մնացել է նույն տեղում․ չի լուծվել․ Վահագն Սարոյան Ամուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ Pastinfo Պուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ Մինասյան Պաշտոնական. Իտալիայի հավաքականը նոր գլխավոր մարզչի անուն ունի ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում. Թրամփ 71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համար Վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am