Սասունյանը վստահ է՝ Քըրքորյանի հարստության որևէ հատված կուղղվի հայաստանյան ծրագրերի

 «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը կասկած չունի, որ ամերիկահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի հարստության մի մասը կուղղվի հայկական բարեգործական ծրագրերի:  Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սասունյանը՝ նշելով, որ ամերիկահայ մեծահարուստի կտակում ընդամենը մեկ նախադասություն է եղել, որ իր ողջ հարստությունն ուղղում է բարեսիրության:

«Պարոն Քըրքորյանը երբեք իր կյանքում չի զբաղվել մանրամասնություններով, նա տվել է ընդհանուր ուղղություն, իր օգնականներն են, որ գործը կատարել ու կատարելու են՝ ըստ իր փափագի: Իր կտակում գրվել  է, որ ամբողջ հասրտությունը տալիս է բարեսիրության՝ առանց մանրամասնելու, թե որտեղ, հայ, թե օտար կազմակերպության: Կտակի պատասխանատու կա՝ կտակարար, մի մարդ, ով 50 տարի աշխատել է նրա հետ, շատ լավ գիտի պարոն Քըրքորյանի նախասիրությունները, մոտեցումները, մտայնությունը: Պարոն Քըրքորյանն իր ամբողջ կյանքում նվիրաբերել է գումարներ թե հայ, թե օտար ծրագրերի: Ես կասկած չունեմ, որ հետմահու էլ իր փափագը նույնն է՝ իր հարստությունը գնա հայկական ու ոչ հայկական բարեսիրական ծրագրերի: Անշուշտ հայկականի մեջ է մտնում նաև Հայաստանը»,-ասաց Հարութ Սասունյանը: Նա նկատեց, որ դեռ վաղ է այդ ծրագրերի մասին խոսելը, քանի որ իրավաբանական հարցեր կան: «MGM-ում իր ունեցած շահաբաժինները պետք է վաճառվեն, գումարի վերածվեն, դեռ մեկ տարի այդ հարցերը պետք է կարգարվորվեն, հետո նկատի կառնվի, թե որ ծրագրին ինչքան գումար կհատկացվի»,-նշեց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Քըրք Քըրքորյանը նեղացել է Հայաստանից ու այդ պատճառով դադարեցրել «Լինսի» հիմնադրամի գործունեությունը, ապա Հարութ Սասունյանը դրանք որակեց սուտ ու կեղծիք: Նա նշեց, որ Քըրք Քըրքորյանը պատճառ չուներ նեղանալու, իսկ կատարվել էր աշխատանք, որից նա գոհ էր:

2015 թվականի հունիսի 16-ին 98 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը:

Նա ծնվել է 1917թ. հունիսի 6-ին Ֆրեզնո քաղաքում: Զբաղվել է հյուրանոցային շինարարությամբ, կինո և ավտոմոբիլային արտադրությամբ: Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն դոլար: 1996թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն դոլար: 2001-ից նրա «Լինսի» հիմնադրամը 200 մլն դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման ուղղությամբ: Հայաստանի Ազգային հերոս է: Պարգևատրվել է «Հայրենիք» շքանշանով:

 

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am