Սա խաղաղությո՞ւն է, թե կապիտուլյացիա. ինչ «կշահի» Հայաստանը գործընթացների ավարտին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը տեղի ունեցած Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցությամբ գերազանցապես շահեց Ադրբեջանը, որտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Ինչպե՞ս՝ բացատրենք:

Ադրբեջանն ստացավ՝
1. Միջանցք, որը նրան տրամադրեց Հայաստանը ԱՄՆ-ի միջոցով
2. ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարումը, որը փակեց արցախահայության վերադարձի էջը,
3. Ադրբեջանը հասավ նրան, որ եվրադիտորդները դուրս կգան Հայաստանից:
4. 907-րդ բանաձևի չեղարկվեց:
5. Ադրբեջանը չունի հստակ ուղղորդում՝ ինչպես, որ քարտեզով է ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը:
6. Ադրբեջանի դեմ բոլոր միջազգային հայցերը հետ կվերցվեն:

Այսինքն՝ Հայաստանը Վաշինգտոնում Ադրբեջանին տրամադրեց միջանցք, որը Փաշինյանի կողմնակիցները բառացի խուսափում են «միջանցք» ասելուց՝ այն ձևակերպելով տարբեր անուններով․ բայց 99 տարով վարձակալությամբ տրված սուվերեն տարածքի նկատմամբ մենք կորցնում ենք մեր վերահսկողությունը:

Իհարկե, հայաստանյան քաղաքական դաշտում փորձում են ներկայացնել այնպես, որ իբրև Հայաստանն էլ է ստանալու այլ կապեր, հաղորդակցման ուղիներ, ճանապարհներ, սակայն այդ փոխադարձության պայմանավորվածությունը որևէ տեղ չի երևում, թե Հայաստանը Ադրբեջանի որ ճանապարհով, ինչ ձևաչափով է դուրս գալու աշխարհ՝ անխոչընդոտ:

Անդրադառնալով Խաղաղության պայմանագրին՝ նշենք, որ արդեն ստորագրվել է պայմանագրի անփոփոխելիության մասին դրույթը և հրապարակվել տեքստը:

Խաղաղության պայմանագրի կետերը հետևյալն են.

-Պրահայում ՀՀ-ն քառ. կմ-ով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն Ադրբեջանը չի ճանաչել և չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Նկատենք, որ Խաղաղության պայմանագրում որևէ տեղ անդրադարձ չկա ՀՀ տարածքի ամբողջականության մասին, և ընդգրկված չէ նաև որևէ քարտեզ, թե որ քարտեզով է Ադրբեջանը ճանաչելու ՀՀ տարածքային ամբողջականությունը:

-Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և հետագայում նման պահանջներ չեն առաջադրի: Կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, այդ թվում՝ այնպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը, աջակցումը, որը նպատակ ունի, ամբողջությամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել մյուս կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը:

Սա ունի ռիսկեր, որ ՀՀ-ն նաև չի կարողանալու զինամթերք ձեռք բերել, քանի որ Ալիևը դա կարող է համարել վտանգ իր տարածքային ամբողջականության նկատմամբ:

Հարց է առաջանում՝ Ադրբեջանը, Հայաստան ասելով, ի՞նչ տարածք է հասկանում: Ադրբեջանի համար այսօր Հայաստանն ունի անկլավներ՝ ադրբեջանական հողեր, որը պետք է վերադարձվի իրենց: Ադրբեջանի կողմից նշված այդ տարածքները՝ անկլավները, գտնվում են Հայաստանի հիմնական ճանապարհներին մոտ: Եթե Հայաստան այդ անկլավները տրամադրի Ադրբեջանին, ապա կտրոհվի մեր տարածքային ամբողջականությունը և Հայաստանն էլ կհայտնվի շրջափակման մեջ:

Բայց Փաշինյանի կողմնակիցները սա չեն մանրամասնում:

​-Որևէ երրորդ կողմին թույլ չեն տալու օգտագործել իրենց տարածքը․ կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց: Ամբողջությամբ համապատասխանելով սույն համաձայնագրի առաջին հոդվածով նախատեսված իրենց պարտավորություններին՝ կողմերը բարեխղճորեն բանակցություններ կվարեն համապատասխան սահմանային հարցերով հանձնաժողովների միջև, համաձայն հանձնաժողովների համաձայնեցված կանոնակարգերի՝ կողմերի միջև պետական սահմանին սահմանազատման և սահմանագծման մասին համաձայնագրեր կնքելու նպատակով:

Ի՞նչ է սա ենթադրում: Սահմանազատման և սահմանագծման համաձայնագրով որոշվելու է նոր Հայաստանի սահմանը: Այսինքն՝ առաջին հոդվածը, որտեղ ասվում է՝ «մենք ճանաչում ենք Հայաստանի Հանարապետությունը», մնում է միայն թղթի վրա: Սահմանագծման գործընթացով բացվում են ՀՀ դռները Ադրբեջանի առջև: Դելիմիտացիայով ադրբեջանցիները գալու են և պահանջելու են տարածքներ, իսկ մերժում ստանալու դեպքում՝ պատերազմ կսկսեն՝ իրավական լեգիտիմ հիմքով:

-Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի:

Այսինքն՝ եվրոպական դիտորդները դուրս են գալու, որին ավելանալու է այն հանգամանքը, որ եթե անգամ հեռավոր ապագայում Հայաստանի ղեկավարները ցանկանան Սյունիքում ռազմաբազա տեղադրել կամ այն տարածքներում, որոնք հարակից են Ադրբեջանին, չեն կարող անել՝ վերոնշյալ կետի համաձայն:

Ըստ այս հոդվածի՝ Հայաստանը նույնիսկ ԱՄՆ-ի զորքերը չի կարող տեղակայել իր սահմանին, քանի որ պայմանավորվածությունը երկկողմ ձևաչափով է ձեռք բերվել, Ադրբեջանն էլ կարիք չունի երրորդ երկրի ուժերի: Իսկ ՀՀ-ն մնալու է սեփական զինծառայողների հույսով:

-Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ: Դրանց բոլոր
դրսևորումներում յուրաքանչյուրն ունի իր իրավասության շրջանակներում:

Այսինքն՝ այս հոդվածով Հայաստանը մասնակից է դառնում, նպաստում է Բաքվի ռազմական դատարանում մեր հայրենակիցների ապօրինի դատավարությանը: Սույն հոդվածով՝ Հայաստանը անգամ չի կարող պահանջել հայ գերիների վերադարձը:

-Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը: Այդ թվում՝ ուղղակիորեն կամ, հարկ եղած դեպքում, համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով:

Սույնով կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարադատության իրականացման կարևորությունը՝ որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց: Այս առնչությամբ՝ համապատասխան կարգավորումները կբանակցվեն և մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով:

Նկատենք՝ Ադրբեջանը պնդում է, որ 4000 ադրբեջանցի անհայտ կորած է համարվում և պահանջել են, որ Հայաստանն այդ գործով քննություն իրականացնի, գտնի պատերազմին մասնակից մարդկանց, դատի և արդարադատություն իրականացնի: Այսինքն՝ 1991-2023 թվականների, Արցախյան հակամարտության շրջանակներում բոլոր դերակատարում ունեցած անձանց նկատմամբ պետք է իրականացվի արդարադատություն:

Բոլոր դատական գործերը՝ ընդդեմ Ադրբեջանի, Հայաստանը պետք է հետ վերցնի միջազգային ատյաններից:

Հարկ ենք համարում հիշեցնելու, որ այս կետի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանը շարունակել է դատական հայցեր ներկայացնել միջազգային ատյաններում ընդդեմ Հայաստանի՝ անհիմն մեղադրելով Հայաստանին ականապատման սխալ քարտեզներ տրամադրելու համար:

Այսպիսով՝ բոլոր զիջումների փոխարեն Հայաստանը չի ստանում ոչինչ․ միայն «խաղաղություն» վերնագրով փաստաթուղթ և կիսախոստումներ:

Հարկ ենք համարում ՀՀ քաղաքացիներին տեղեկացնել նաև այն մասին, որ պայմանագիրը կստորագրվի այն ժամանակ, երբ Հայաստանը կփոխի իր մայր օրենքը՝ Սահմանադրությունը:

Արդյո՞ք այսպիսի «Խաղաղության պայմանագիր» պետք է Հայաստանին, որը հանձնում է միջանցք, մասնատում երկիրը՝ անկլավների հատվածները Ադրբեջանին հանձնելով՝ Տավուշի, Արարատի Վայոց ձորի մարզերից կոնկրետ տարածքներ, կորցնում եվրադիտորդներին, ռուսական ռազմաբազան, զենք գնելու, ինքնապաշտպանվելու արգելք ունենում:

Սա խաղաղությո՞ւն է, թե՞ կապիտուլյացիա»։

 

դիտվել է 213 անգամ
Լրահոս
Փաշինյանին կասեմ՝ «ամո՛թ քեզ, էս հողերը սաղ բաժանեցիր թշնամուն»․ հարցում (video) Դադարե՛ք լռել, խուլ ու համր ձևանալ․ այսօր էլ Արշակ Սրբազանին կալանքի տարան, խայտառակություն է (video) ԱԱԾ-ն պետք է վայրկյան առաջ Կառավարությունից կալանավորի Նիկոլ Փաշինյանին․ Ռոբերտ Մարգարյան (video) «Մհեր Գրիգորյա՛ն, դու հորթ ես, դե գնա, ինձանից պատիվ պահանջիր»․ մանկավարժ (video) ԵՄ-ը պետք է տեսնի՝ ինչ է անում այս իշխանությունը ընդդիմադիրներին․ Լուսինե Առաքելյան (video) «Փաշինյա՛ն, Արշակ Սրբազանի դեմ քո արածը վրադ էժան չի՛ նստելու» (video) Աննա Հակոբյա՛ն, իսկ դուք պատրա՞ստ եք հերքել, որ բեռնափոխադրումները ձերն են․ Արթուր Դանիելյան (video) Ամոթ․ ընդդիմադիր գործիչը՝ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանի հասցեին հնչած մեղադրանքների մասին Նիկո՛լ, գյումրեցու հաստ կողը «չե՛ս տաշելու», Նիկո՛լ․ Նարե Սոսե (video) Դուք կմտածեք՝ սա վատ երազ է․․․ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունում հիշատակված է Ուկրաինայում հակամարտությունը շտապ դադարեցնելու ձգտումը Ահասարսուռ դեպք․ գործի գնալուց սև ավտո է նստել ու կապը կորել է. Մանրամասներ՝ Արմավիրում 42-ամյա կնոջ սպանությունից «Աննայի և Նիկոլի կեղտոտ թաթերը հասան Սրբազաններին»․ Սոնա Աղեկյան (video) Արշակ Սրբազանի կալանքի որոշումը կայացրած դատավոր Մասիս Մելքոնյանի «ձեռքբերումները» Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել Աննա Հակոբյա՛ն, դե հրապարակիր դիմումդ, սպասում եմ․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Վեհափառի ներկայությունը կրկին հիշեցնում է, որ այս պայքարը ճիշտ է․ Բուայեը հանդիպել է Կաթողիկոսին 42-ամյա կնոջը սպանողին գտել են․ սպшնելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել․մանրամասներ Փաշինյանի արշավից հետո «Յոթ Վերք» եկեղեցին կկոչվի «Ութ վերք» Տարբերելու համար հետապնդումը քաղաքական է, թե քրեական բավարար է երկու հարցի պատասխան Մայր Աթոռը խստորեն դատապարտում է անհիմն մեղադրանքներով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել իրեն պատկանող 20 նապաստակներից 18-ին Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորականին սուտ տեղեկություն տարածելը․ ՌԴ և Նոր Նախիջևանի թեմ #ՈՒՂԻՂ․ «Սա առաջին ճակատամարտն է՝ որտեղ Նիկոլը տոտալ պարտվում է»․ Գագիկ Մինասյան (video) ԱԱԾ-ն Գյումրիի եկեղեցիներում քահանա է փնտրում, ով Նիկոլի մոտ կզեղչի Վեհափառի անունը. Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am