Արցախը՝ Վաշինգտոնի հռչակագրի մեծ բացական. Ֆրանսիա-Արցախ Բարեկամության Շրջանակ

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության Շրջանակը հայտարարություն է տարածել Վաշինգտոնյան հռչակագրի վերաբերյալ, որի մեջ, մասնավորապես, ասված է.

«Օգոստոսի 8-ին, Հայաստանը եւ Ադրբեջանը Վաշինգտոնում ստորագրեցին խաղաղության համաձայնագրի կնքման մտադրության մասին հռչակագիր, որը ներկայացվում է որպես պատմական։ Սակայն Հարավային Կովկասի կայունացման ակնհայտ ցանկության հետեւում, այս տեքստը շրջանցում է մի շարք կենսական հարցեր, ինչը վտանգում է արդարցի եւ կայուն խաղաղության հեռանկարները։
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը ողջունում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների՝ խաղաղության համաձայնության հասնելու պատրաստակամությունը, որը վկայում է տարածաշրջանում նոր էջ բացելու ձգտման մասին։ Սակայն, Շրջանակը ափսոսանք է հայտնում, որ հռչակագիրը ոչ անդրադառնում է Արցախից տեղահանված, 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման զոհ հայ գաղթականների վերադարձի իրավունքին, ոչ էլ Բաքվում դեռևս պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին։ Այն լռում է նաեւ Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցում, որն այսօր լուրջ սպառնալիքի տակ է՝ ոչնչացման կամ յուրացման տեսքով։

Մեկ այլ մտահոգիչ հանգամանք է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ դիմումը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի եւ հարակից մեխանիզմների լուծարման» վերաբերյալ։ Թեպետ այս կառույցը վերջին հինգ տարիների ընթացքում փաստացի չի գործել, նման նախաձեռնությունը, եթե այն ընդունվի, վերջնականապես կզրկի միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հարցերի բազմակողմանի և օրինական հիմքով լուծելու հնարավորությունից։

Հռչակագրով նախատեսվում է Հայաստանի տարածքով «Թրամփի ուղի՝ միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման համար» նախագծի իրականացումը, որը ներառում է «անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքով»։ Փաստացի, այս միջանցքը կապելու է Ադրբեջանը Թուրքիայի հետ եւ անխուսափելիորեն կուժեղացնի տարածաշրջանում այս երկու պետությունների ռազմավարական դիրքերը ։ Ֆրանիսա-Արցախ Շրջանակը խորապես մտահոգված է ուժերի անհավասարակշռության խորացման հեռանկարից, որն արդեն իսկ ներկա է տարածաշրջանում՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության:

«Մեր հին եվրոպական մայրցամաքի պատմությունը մեզ հիշեցնում է, որ ցանկացած գնով խաղաղության ձգտումը երկարատեւ խաղաղության համար լավագույն երաշխիքը չէ : Ագրեսորի ախորժակի կանխումը վերջինիս ցանկությունները բավարարելը միջոցով պատրանքը բազմիցս հերքվել է մեր պատմության ընթացքում։ Եթե մենք ընդունում ենք այս ճշմարտությունը ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում, ապա պետք է նաեւ ընդունենք, որ այն լիովին կիրառելի է Լեռնային Ղարաբաղի /խաղաղության հռչակագրում մեծ բացակայի/ հակամարտության նկատմամբ».- նշել է Ֆրանսուա Պուպոնին, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանի նախագահը»։

դիտվել է 207 անգամ
Լրահոս
«Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է 1 միլիարդ դրամ կամ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար. ՀՀ անկախության 35-ամյակի ծախսերը․ «Փաստինֆո» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ կրակոց է հնչել, վիրավոր կա Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց ՀՅԴ համամասնական ցուցակը Մարտունիի ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Հակոբ Վարդանյանը Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան «Շոուն շարունակվում է․ Նարեկ Նալբանդյանի հերթը մոտ է․ե՞րբ է Փաշինյանը նրան փռելու ասֆալտին»․Պողոսյան (video) Շատ մեծ փոփոխություններ են սպասվում․ ի՞նչ է լինելու Պուտինի հաղթանակից հետո․ Նահապետյան (video) Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է «Ես անիծում եմ էդ մարդկանց․չեք վայելելու էդ միլիոնները․անկախությունը բիզնես չի ձեզ համար»․Իսրայելյան (video) «Toyota»-ն ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ «Հո դուք անшսուն չեք․ կողքի սենյակում դիшկներ են, դուք քեֆ եք անում»․ Հայկ Նահապետյանի կոշտ խոսքը (video) Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի․ Տիգրան Դումիկյան Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն Սրբազան Ծվեն-ծվեն կորցնում ենք հայրենիքը․ սխալվելու իրավունք այլևս չունենք․ մեր ժամանակը քիչ է․ Հովսեփյան (video) Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում Անկախության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Երևան-Սևան ճանապարհին «Toyota Camry»-ն հայտնվել է բաժանարար գոտու խոտածածկույթի վրա․ կա վիրավոր Նիկոլն ընկնում է իր փորած փոսը. Ալիևը սարսափելի հայտարարություն է արել. Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am