Սերոբ Գասպարյանը ՔԿՀ է ընդունվել առողջ վիճակում, այժմ ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ

«Սև Հովազ» ՌՀԿ հրամանատար Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմն ահազանգում է.

«Շուրջ մեկ տարի «Սև Հովազ» ՌՀԿ հրամանատար Սերոբ Գասպարյանը պահվում է անօրինական կալանքի մեջ։ Հրամանատարը թիմին արգելել է հրապարակայնորեն խոսել իր առողջական խնդիրների մասին, սակայն լռությունը գործնականում դառնում է այս անօրինականությանը աջակցություն։

ՓԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ

• Ս. Գասպարյանը ՔԿՀ է ընդունվել լիովին առողջ վիճակում, մինչդեռ ներկայումս ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, որոնք մեր գնահատմամբ անհամատեղելի են կալանքի հետ։

• Փորձաքննության անաչառության խնդիր. բժշկական փորձաքննություն իրականացնող մարմնի ղեկավարը գործով դատախազի հայրն է, ինչն առաջացնում է ակնհայտ շահերի բախում և խաթարում փորձաքննության օբյեկտիվության երաշխիքները, ինչով պայմանավորված նման միջնորդություն ներկայացնել չենք կարող։

• Դատական նիստերը լավագույն դեպքում կայանում են ամսական մեկ անգամ։ Վերջին ամիսներին բազմիցս չեն կայացել նիստեր՝ Ս. Գասպարյանին դատարան չներկայացնելու պատճառաբանությամբ, իսկ երբեմն նույն պատճառաբանությամբ նիստ նշանակելն անհնար է դառնում և ինքնանպատակ։

• Այս ամենի արդյունքում պետությանը ծառայած հրամանատարին թողնում են դանդաղ մահվան դեմ միայնակ պայքարի մեջ, ինչը իրավական պետությունում անթույլատրելի շքեղություն է։

ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

• Կալանքի պայմաններում պատշաճ և հասանելի բժշկական օգնության ապահովման բացակայությունը հադիսանում է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունք՝ հակասելով ՄԻԵԿ 3-րդ հոդվածին։

• Ազատության և անձնական անձեռնմխելիության (ՄԻԵԿ 5) և արդար դատաքննության (ՄԻԵԿ 6) իրավունքները խախտվում են, երբ պետության անգործությունը («ուղեկցում չկա») արհեստականորեն ձգձգում է դատավարությունը և խոչընդոտում է մասնակցությունը նիստերին։

• Անաչառության երաշխիքներ. փորձաքննության մարմնի ղեկավարի և գործով դատախազի սերտ ազգակցական կապը հակասում է անաչառության օբյեկտիվ չափանիշներին։

• Կիրառված խափանման միջոցը պարտավոր է լինել համաչափ և նվազ միջամտող. առկա առողջական ծանր ռիսկերը պահանջում են այլընտրանքային միջոց։

ՄԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ

1. Կազմակերպել անկախ, բազմապրոֆիլ բժշկական զննում քաղաքացիական մասնագիտացված կենտրոնում՝ լիարժեք ախտորոշմամբ և բուժական հստակ պլանով։

2. Ապահովել անաչառություն․ շահերի բախմամբ պայմանավորված՝ ձեռնարկել փորձաքննության մարմնի ղեկավարի չեզոքացման կամ դատախազի փոխարինման քայլեր։

3. Վերանայել կալանավորումը և կիրառել ազատությունից չզրկող ու համաչափ խափանման միջոց՝ հաշվի առնելով առողջական վիճակն ու վաստակը։

4. Ապահովել նիստերի կանոնավոր անցկացում՝ կազմակերպելով ուղեկցումն առանց ուշացումների և բացառելով «լոգիստիկ» պատրվակներով ձգձգումները։

5. Սահմանել և հրապարակել սեղմ դատավարական օրացույց, ապահովել դատական վերահսկողության իրական արդյունավետություն։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՆԵՐԻՆ ԴԻՄՈՒՄ

Կոչ ենք անում՝

• Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ),

• ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը,

• Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը,

• ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային գործընկերներին,

իրենց իրավասության շրջանակներում անմիջապես իրականացնել մոնիթորինգ, կազմակերպել քրեակատարողական հիմնարկ այց և դատավարության դիտարկում, ինչպես նաև հետաքննել Ս. Գասպարյանի կալանքի իրավաչափությունն ու բժշկական ապահովման բավարարությունը՝ համադրելով դրանք ազգային և միջազգային պարտավորությունների հետ։

ՎԵՐՋԱԲԱՆ

Սերոբ Գասպարյանի գործով խնդիրն արդեն դուրս է եկել ձևականության սահմաններից․ խոսքը կյանքի և արժանապատվության մասին է։ Յուրաքանչյուր հաջորդ օր առանց կոնկրետ քայլերի մեծացնում է պետության պատասխանատվությունը և խորացնում արդեն իսկ տեղի ունեցած խախտումները։

դիտվել է 262 անգամ
Լրահոս
Ամուսինը պլաստմասե խողովակով հարվածներ է հասցրել «Ռուբեն Հախվերդյա՛ն, քո պատիժը ստանալու ես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկոլի հերթական սուտը բացահայտեմ․․․ Սուրեն Սուրենյանց (video) «Սամվել Ալեքսանյանն ու Խաչատուր Սուքիասյանը՝ Փաշինյանի թիրախում․ ի՞նչ է սպասվում» (video) Նահատակության գիտակցությունը առաքինություն է, որի ճշմարտությունը Քրիստոսի ճանապարհն է «Պապիկյա՛ն, դու խելքից պակա՞ս ես, էդ ի՞նչ էիր ցույց տալիս»․ Գառնիկ Դավթյան (video) «Ալիևի երկու կրակոցից հետո Նիկոլի իշխանությունից բան չի մնալու». Սուրեն Սուրենյանց (video) Առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է Օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին սպասվում է հարվածների նոր ալիք․․․ Հայկ Նահապետյան (video) Երրորդ հաղթանակը Բաքվում Ալո՛, Սուրեն Պապիկյան, քեզ եմ սպասում․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Գիտե՞ք Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն է Որքա՞ն են բարձր TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Ռուբինյա՛ն,Կոնջորյան Հայկ,Վահագն Ալեքսանյա՛ն, դե թող բախտներդ փորձի․ Գառնիկ Դավթյան (Ուժեղ Հայաստան) (video) «Գագիկ Ծառուկյանը կարևոր շեշտադրում է արել. ու՞մ է ինչ կերակրում Նիկոլը»․ Հայկ Նահապետյան (video) Արարատում ողբերգական վթարի մասնակից 2 ավտոմեքենաների վարորդները ձերբակալվել են Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան (video) Լիտվան հայտնել է ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «Նիկո՛լ Փաշինյան, էս թուղթը վերցրա ու կոխի․․․»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հին» ուժերը պետք է կարողանան վերաիմաստավորել իրենց տարիների փորձը․ Զաքարյան ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով երկրորդ անձն է ձերբակալվել էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am