Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը հանդիպել է Լիբանանի նախագահին

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Բեյրութում հանդիպել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։Բեյրութ ժամանելուց հետո Լարիջանին հայտարարել է, որ «լիբանանցի ժողովուրդը թանկ է Իրանի համար, և Թեհրանը բոլոր հանգամանքներում կկանգնի նրանց կողքին»։

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ Ժոզեֆ Աունը հաստատել է, որ «Լիբանանը պատրաստ է համագործակցել Իրանի հետ՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ինքնիշխանության և բարեկամության շրջանակում»։

Նա նաև ընդգծել է, որ մերժում է ցանկացած միջամտություն իրենց ներքին գործերին։Նախագահը նշել է, որ «Լիբանանը, որը բացարձակապես չի միջամտում որևէ այլ երկրի գործերին և հարգում է նրա անձնական դաշտը, այդ թվում՝ Իրանի, չի ընդունում որևէ մեկի միջամտությունը իր ներքին գործերին»։Իր հերթին, Լարիջանին Իրանի նախագահի ողջույններն է փոխանցել նախագահ Աունին՝ կրկին նրան ուղղելով Թեհրան այցելելու հրավերը և արտահայտելով Լիբանանին վերակառուցման գործում օգնելու իր ցանկությունը։

Լարիջանին նաև ընդգծել է, որ «Իրանը չի միջամտում Լիբանանի ներքին գործերին»։ Լարիջանիի խոսքով «Իրանը չի ցանկանում որևէ կերպ խաթարել իր բարեկամությունը կամ հարաբերությունները Լիբանանի և նրա ժողովրդի հետ և պատրաստ է օգնել Լիբանանին, եթե Լիբանանի կառավարությունը ցանկանա»։Իր հերթին, Լիբանանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի գործունեությունը չի ավարտվել:

Լիբանան այցից առաջ Լարիջանին մեկնել էր Բաղդադ, որտեղ ստորագրել էր Իրանի և Իրաքի միջև անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր։

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Ալեն Սիմոնյանը վիրավորեց լրագրողներին ու դադարեցրեց ճեպազրույցը. «Ձեր մեծ մասը հիմա ինոագենտ կլիներ» (video) «Արդյոք այն, ինչ Դավիթի հետ է արվում նույնը չէ, ինչ Բաքվի բանտում մեր հայրենակիցների հետ…». Լուսինե Մարտիրոսյան Ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունը գլուխներում ու գրպաններում․ Մեսրոպ Մանուկյանը նոր շարք է սկսել «Հարգե՛ք ձեր մոր հիշատակը», «Ձեզ դաստիարակված պահեք»․ կռիվ լրագրողի և Ռուբինյանի միջև (video) Կարգալույծ եպիսկոպոսին վարչապետի կողմից եկեղեցու ներկայացուցիչ նշանակելը զառանցանք է. Հարություն Աղա-Սարգսյան Գոռ Հակոբյանը լուսանկար է հրապարակել Գերմանիայից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ զրպարտության կապակցությամբ 13 դատական հայց է ներկայացվել․ փաստաբան Նեթանյահուին անվանում են ներկա ժամանակների Հիտլեր․ Թուրքիայի ԱԳՆ Արայիկ Հարությունյանի քինախնդիր միջամտությունը․ ուղիղ ճանապարհ դեպի միջազգային սկանդալ. Սուրենյանց #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Բոզոյան (video) Չինաստանը պահանջել է բացել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են վերսկսվել Իրանն ԱԷՄԳ-ում բարձրացրել է «Բուշեր» ատոմակայանին հարվածելու դեպքում հնարավոր վնասի հարցը Ինչպես մենք մտանք Ղարաբաղ, այնպես էլ կարող ենք մտնել Իսրայել․ Էրդողան ՔՊ-ն դեմ քվեարկեց ՔՊ-ական Հայկ Սարգսյանի նախագիծը օրակարգում ընդգրկելուն Հայաստանը սարքել են մեծ գժանոց՝ բաց երկնքի տակ․ Կնոջ կոնքի նմանվող անճոռնի պատկեր Ռուբիոն ևս կմասնակցի բանակցություններին Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ» «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ» Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ» Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ» Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ» ԵՄ-ն չի հասկանում Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությունների բնույթը. Կալաս Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am