Ի՞նչ կորոշվի Սամվել Կարապետյանի հարցով

Առաջիկա օրերին ավարտվում է դատարանի կողմից ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ սահմանված երկամսյա կալանքի ժամկետը։ Այն խորհրդանշական կերպով համընկնում է նրա 60-ամյակի հետ, որը ոչ այնքան իրավական, որքան արժեքային դիսկուրսի առանցքային պահ է։

Հասարակական լայն շերտերի ընկալումներում արդեն ձևավորվել է պատկերացում, ըստ որի՝ գործը դիտվում է քաղաքական հաշվեհարդարի շրջանակում: Եթե 2018-թ.-ին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները ներկայացվում էին որպես արդարության, օրինականության և հավասարության վերականգնման հնարավորություն, ապա հետագա իրադարձությունները՝ ներառյալ պատերազմական պարտությունը, մարդկային կորուստները, տարածքային զիջումները և անվտանգային սպառնալիքները, ցույց տվեցին, որ նոր իշխանական համակարգը ենթակա է հարցադրումների՝ լեգիտիմության և արդյունավետության համատեքստում։ Այս ֆոնին Սամվել Կարապետյանի գործը դիտվում է ոչ միայն որպես իրավական, այլև համակարգային ճգնաժամի ցուցիչ։

Իրավական գործընթացներում արձանագրված հակասությունները, սկսած Վերաքննիչ քրեական դատարանի կողմից նրա ձերբակալությունը և հարազատների բնակարաններում կատարված խուզարկությունները ոչ իրավաչափ ճանաչելուց, ակնարկում են արդարադատության համակարգի ներսում առկա մեխանիզմների ընտրողական կիրառման մասին։ Նման իրավիճակներում առաջանում է հարց՝ մենք ականատես ենք անկախ դատական համակարգի դրսևորմա՞նը, թե՞ դրա իմիտացիային։
Եթե պետության իրավական համակարգը սկզբում կիրառում է կոշտ և վիճահարույց միջոցներ, ապա հետագա մեղմացման կամ արդարացման քայլերն ընկալվում են որպես լեգիտիմության ձևական ցուցադրում։ Իսկ եթե այդ մտահոգությունները չեն համապատասխանում իրականությանը, ապա իշխանությունն այս օրերին ունի դրանք փարատելու ևս մեկ հնարավորություն՝ կա՛մ ցուցաբերել նվազագույն ողջախոհություն և բարոյականություն ու ազատ արձակել ազգային բարերարին, կա՛մ շարունակել արժեհամակարգի ավերման և պետականության արժեզրկման ուղին՝ «հանուն Հայաստանի Հանրապետության»…
Տիգրան Դումիկյան
Քաղաքական վերլուծաբան

դիտվել է 784 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am