«Հրապարակ». Հասարակության առնվազն 2/3-ը չի տեսնում երկարատև խաղաղության հեռանկար

   «Հրապարակ»-ը գրում է. Օրեր առաջ Վաշինգտոնում` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական մասնակցությամբ, նախաստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, «հուսալի եւ տեւական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության արդյունք, որն արտահայտում է երկու երկրների հավասարակշռված շահերը»:


Մինչդեռ, հայաստանցիների մոտ 65%-ը չի հավատում, որ Ադրբեջանի հետ բանակցություններով կարելի է հասնել կայուն եւ երկարատեւ խաղաղության։ Ընդամենը 34%-ն է խաղաղության հասնելը համարում հնարավոր։ Այս վիճակագրությունն է մեզ հետ զրույցում մատնանշում «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը` հղում անելով ընդամենը 2 ամիս առաջ` հունիսին, իրենց կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքներին, որոնք ուղղակիորեն արտահայտում են հանրային ընկալումներն ու մտահոգությունները:

«Իրականում, հասարակության առնվազն 2/3-ը չի տեսնում երկարատեւ խաղաղության հեռանկարը։ Վերջին տարվա ընթացքում տարբեր ամիսներին արված հարցումների պատկերը գրեթե չի փոխվել․ փոքր տատանումները հիմնականում կապված են տվյալ պահի քաղաքական օրակարգի ու հանրային քննարկումների հետ։ Սա միայն վիճակագրական տվյալ չէ, վկայում է հանրային խոր անվստահության մասին, որը ձեւավորվել է տարիների փորձից, պատերազմի հիշողություններից եւ ադրբեջանական կողմից շարունակվող թշնամական վարքագծից։ Երբ հասարակության մեծ մասը խաղաղությանը չի հավատում, նույնիսկ ամենաբարի մտադրություններով բանակցությունները կարող են ընկալվել ոչ թե որպես ապագայի հույս, այլ որպես աղետաբեր ռիսկ»,-նշում է զրուցակիցս:

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատել, Ա. Խաչիկյանը նկատում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված փաստաթղթերը կարող են չերաշխավորել անվտանգություն եւ խաղաղություն, ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կնքված 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Այս համատեքստում ակնհայտ է. «Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են՝ զարգացնելով ուժեղ եւ կենսունակ անվտանգություն»:

Հաշվի առնելով ԱՄՆ-ում Ադրբեջանի հետ կնքված խաղաղության համաձայնագիրը, առաջիկայում նախատեսո՞ւմ են նոր սոցիոլոգիական հարցում` հասկանալու, թե հանրային ինչ տրամադրություններ են իշխում։ «Պլանավորում ենք նոր սոցհարցում հոկտեմբերին, քանզի մեր հարցումները եռամսյակային պարբերականությամբ են իրականացվում, նաեւ այս ընթացքում մի շարք զարգացումներ կլինեն, եւ մեկ-երկու ամիս անց որոշակի հնարավորություն կլինի՝ գնահատելու փաստաթղթի կիրառության արժանահավատությունը։ Մեր կանխատեսումն է, որ որոշակիորեն կփոխվի պատկերը, բայց ոչ շրջադարձային։ Այդուհանդերձ, մեր հասարակությունը չի մոռանալու Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ ատելության սերմանումը, մինչ օրս շարունակվող ռազմատենչ հռետորաբանությունը, մի քանի պատերազմները՝ անդառնալի զոհերով ու վիրավորներով»։

Վերջին սոցիոլոգիական հարցման ժամանակ Ա. Խաչիկյանն իրենց կողմից իրականացված հարցումներում Արցախի վերաբերյալ մի կարեւոր պնդում է առանձնացնում, այն է` «Արցախի կորուստը ժամանակավոր է, պետք է հզորացնենք մեր բանակը, պաշտպանենք մեր հայրենիքն ու հետ բերենք կորցրածը»․ այս պնդման հետ համաձայն է 90.7%-ը։ «Հայաստանցիների մեծամասնությունն իր տեսլականում ակնկալում է Արցախի վերադարձը եւ բացարձակ մեծամասնությունը հաստատում է, որ Արցախի կորուստը ժամանակավոր է։ Ընդ որում, մենք այս հարցը տալիս ենք Արցախի կորստից հետո 2023 թվականի դեկտեմբերից սկսած, վստահությունը, որ Արցախի կորուստը ժամանակավոր է, հետզհետե աճում է։ Արցախը դեռ կա մարդկանց գիտակցության մեջ, եւ հասարակության բացարձակ մեծամասնությունը չի ընդունում, որ Արցախի էջը փակված է»։

 

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով. Շիրազ Խաչատրյան Շաքի մտած զինված ադրբեջանցուց բացի մի շատ վտանգավոր բան էլ կա․ Արշակ Զաքարյանը զգուշացնում է (video) «Դուք անցաթուղթ եք տրամադրում ադրբեջանցիներին»․ Դանիելյանը՝ իշխանություններին Թրամփը ներկայացրել է համաշխարհային խաղաղության հասնելու «բաղադրատոմսը» Շաքիում ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է, երեխաների վիճակը՝ բավարար․ Ավանեսյան Էջմիածնում վթարային ջրանջատում կլինի Առու՛շ, ստացա՞ր Նիկոլից․ զինված ադրբեջանցին կրակեց Սյունիքում հայ կնոջ վրա․ Նարե Սոսե (video) Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ Ինչքան կբարձրանան թոշակները հունվարի 1-ից եւ ինչու է կրճատվում թաղման նպաստը (video) Ադրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ մեկի դաստակն է կոտրվել, մյուսի մոտ փափուկ հյուսվածքների սալջարդ է Մարդիկ ապահովագրավճար են տալիս, բայց բուժման համար կրկին վճարում են. Անուշ Պողոսյան Նիկոլ Փաշինյանը 6 մլն դրամի հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ «ԵԽԽՎ զեկույցով թքեցին հայ ժողովրդի երեսին»․ Էդիկ Անդրեասյան (video) Գլխների՛դ կպչի ձեր «ինքնիշխանությունը»․ Մելիքյանը՝ ՔՊ-ին ու «փորձագետներին» Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել է Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օր Ադրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ Հաջիև Ադրբեջանը երբեք չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները ու մտնելու է բոլորի տները Հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները․ Հաջիև Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած սիսիանցի կնոջ վիճակը կայուն է Որ դեպքում Էդգար Ղազարյանը կզրկվի պատգամավորական մանդատից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am