Կառավարությունը ԱԺՄ-ի վարձակալած տարածքը խաբեությամբ խլել է ու անհատույց տրամադրել Ծանրամարտի ֆեդերացիային. MediaHub

Կառավարությունը Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ կուսակցությանը խաբեությամբ հանել է Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքից, որտեղ կուսակցության գրասենյակն էր։ Այն փոքր՝ ընդամենը 46 քմ մակերեսով մի տարածք էր, որը տասը տարուց ավելի է՝ վարձակալական հիմունքներով զբաղեցնում էր նախկին վարչապետի կուսակցությունը։ MediaHub-ին պատմեցին, որ մարտ ամսին, երբ լրացել է պայմանագրի ժամկետը, ԱԺՄ-ից նամակով դիմել են Պետգույքի կառավարման կոմիտեին՝ հայտնելով, որ ցանկանում են երկարացնել պայմանագրի ժամկետը։

Սակայն պետգույքից պատասխանել են, որ նպատակահարմար չեն գտնում երկարացնել։ ԱԺՄ-ից նորից նամակ են գրել՝ հարցնելով, թե ո՞րն է պատճառը, որ չեն ցանկանում երկարացնել պայմանագրի ժամկետը, արդյոք աճուրդի՞ է դրվելու տարածքը, որ իրենց գործողություններն իմանան, սակայն այդպես էլ որևէ պատասխան չեն ստացել։ Հուլիսի կեսերին անակնկալ կերպով հայտնվում են ոստիկաններ՝ տեղեկացնելով, որ պետք է տասն օրվա մեջ տարածքն ազատեն, որպեսզի իրենք կարողանան աճուրդ հայտարարել։ ԱԺՄ-ից առաջարկել են գոնե իրերը թողնել, որ եթե մրցույթով նորից իրենց հասնի այդ տարածքը, գոնե երկու անգամ իրերը չտեղափոխեն։

Բայց Պետգույքի կառավարման կոմիտեից չեն համաձայնել՝ պահանջելով անպայման ու անհապաղ դատարկել տարածքը։ Երկու օրվա մեջ դատարկել են տարածքը, որից հետո իրենք պարբերաբար կապի մեջ են եղել Պետգույքի կառավարման կոմիտեի տարբեր աշխատակիցների հետ, այդ թվում՝ Կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի քարտուղարուհու, Կոմիտեի իրավաբանի և վարձակալության վարչության պետի հետ, երեքն էլ վստահեցրել են, որ լինելու է աճուրդ, որին կարող է մասնակցել նաև ԱԺՄ, բայց, պարզվում է, ստել են, քանզի որոշ ժամանակ անց ԱԺՄ-ից պարզել են, որ այդ տարածքը դեռ հունիս ամսին արդեն անհատույց տրամադրած են եղել մեկ այլ կազմակերպության։

դիտվել է 453 անգամ
Լրահոս
Երևանի դիվերսիֆիկացիային Մոսկվայում ասում են ոչ. Գարիկ Քեռյան Բաքվում ավարտել են հայ գերիների բողոքների վերաբերյալ ելույթները Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կա Իսրայելը Թուրքիային սպառնում է Իրանի օրինակով Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելի Խնդիրը մնացել է նույն տեղում․ չի լուծվել․ Վահագն Սարոյան Ամուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ Pastinfo Պուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ Մինասյան Պաշտոնական. Իտալիայի հավաքականը նոր գլխավոր մարզչի անուն ունի ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում. Թրամփ 71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համար Վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է «Պապիկ-Տատիկ» նկարը, որը հանվել էր ցուցահանդեսից, բարձրացվեց Արարատի գագաթին Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ․ սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է. Ռոբերտ Ամստերդամ Բաքվում գերիների վիճակը սարսափելի է․․․ Փաշինյանը պետք է հենց հիմա կոնկրետ պատասխան տա․ Դանիելյան (video) Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը․ Բենիամին Մաթևոսյան Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքները «Սկսեցիիի՜՜՜ն իրար ծեծելը․․․ ճիճուները հրեշներ են դարձել, ախորժակները բացվել է»․ Նարե Սոսե (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am