Ֆրանսպրես գործակալությունը հայտնել է, որ առնվազն ինը պակիստանցի զինվոր է զոհվել Բելուջիստանի հարավարևմտյան անհանգիստ նահանգում տասնյակ զինյալների հարձակման հետևանքով։
Երկուշաբթի օրվա բախումները տեղի են ունեցել նույն օրը, երբ ԱՄՆ Պետքարտուղարությունը Բելուջիստանի ազատագրական բանակը ճանաչել է որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն՝ խմբավորման մի շարք մահացու հարձակումներից հետո։
Վաշուկ շրջանի բարձրաստիճան կառավարական պաշտոնյան, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, հայտարարել է, որ տասնյակ զինյալներ հարձակվել են ոստիկանական բաժանմունքի և սահմանապահ կորպուսի համալիրի վրա։
Պաշտոնյաները հայտնել են, որ հարձակման հետևանքով վեց զինվոր է վիրավորվել։ Մարզային ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ զինյալները ձեռքի նռնակներ են նետել Վաշուկ շրջանի Բասիմա քաղաքի սահմանապահ կորպուսի համալիրի վրա։ Ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, բայց Բելուջիստանի ազատագրական բանակն ամենաակտիվն է տարածաշրջանում։
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը