Չեմ տեսնում որևէ բան, որը կարելի է որպես հաջողություն ներկայացնել. Դավիթ Տոնոյանը՝ նախաստորագրված համաձայնագրի մասին

Անվտանգության ապահովման հետ կապված փոփոխություններ դեռևս չեն կատարվել, այսինքն՝ ոչ մի բան գետնի վրա չի իրականացվել: Կան դեկլարատիվ հայտարարություններ, որի հետևանքները և շարունակականության ապահովումը կտեսնենք մոտակա ժամանակներս։ Ուրախանալու կամ որևիցե մի բանի վրա կենտրոնանալու խնդիր չունեմ, չեմ տեսնում որևէ բան, որը որ կարելի է որպես հաջողություն ներկայացնել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:


Խոսելով Վաշինգտոնում նախաստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման» մասին համաձայնագրին, նա նշել է, որ որևէ գնահատական այս պահին չի կարող տալ, քանի որ ամեն ինչ կերևա այն ժամանակ, երբ կլինեն գործնական քայլեր, անվտանգության ապահովման և ճշգրիտ սահմանազատման տեսանկյունից:

Լրագրողը անդրադարձել է «Թրամփի ուղուն», որը, ըստ խոսակցությունների վերահսվելու է ամերիկյան ուժերի կողմից, հարցրել՝ արդյո՞ք ՊՆ նախկին նախարարը այդպես էր պատկերացնում ելքը, Տոնոյանը պատասխանել է. «Ես այդպիսի ելք չէի պատկերացնում, առնվազն այն, ինչ որ ես պատկերացնում էի, ձևակերպված էր նոյեմբերի 9-ի փաստաթղթով, դրանից ավել այդ փոփոխությունները, որոնք իրականացվել են Արցախի, արցախցիներ՝ Արցախը լքելու, Լաչինի կորուստը և այլն, այդ ամեն ինչը, իհարկե, ես չէի պատկերացնում: Հիմա այլ իրավիճակ է: Այդ այլ իրավիճակից ելնելով՝ այսօրվա իշխանությունները այդպիսի համաձայնությունների են գալիս», - ասել է Դավիթ Տոնոյանը:

Նա նշել է, որ որևէ մեկը ավելին չի կարող ասել ճանապարհի մասին, որովհետև պարզ չէ, թե ինչ է ներկայացնելու այդ ճանապարհը՝ նախագծի, շինարարության տեսանկյունից, ի՞նչ երկրներ են մասնակցելու, աշխարհագրորեն ի՞նչ տարածքով է անցնելու: Արդյո՞ք Մեղրիով է անցնելու, թե՞ ոչ: Ըստ նրա, միայն այս հարցերի պատասխանները ունենալուց հետո կարելի է ենթադրություններ անել: Հարցին՝ արդյո՞ք հավատում է Նիկոլ Փաշինյանի կառավարության խաղաղության դարաշրջանին, Տոնոյանը պատասխանել է, որ ո՛չ հավատալու, ո՛չ չհավատալու «խնդիր չունի»:

Դավիթ Տոնոյանը անդրադառնալով նաև իր դատական գործի ընթացքին՝ ասել է, որ դատախազը ելույթով հանդես է եկել, որին պատրաստվում են հակադրվել, քանի որ վստահ է իր ճիշտ լինելու մեջ:

Տոնոյանը նախկինում իր դեմ տարվող գործը անվանել էր «թավշյա հետապնդում»: Լրագրողի հարցին՝ արդյո՞ք դա դեռ շարունակվում է, ՊՆ նախկին նախարարը նշել է՝ ըստ դատավարության ընթացքի՝ այո։

դիտվել է 220 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am