«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կինը՝ Հռիփսիմե Գրիգորյանը, 2024 թվականի սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նույն օրը մահացել էր: Դեպքի վերաբերյալ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ավելի քան 9 ամիս գործով նախաքննություն է ընթացել։ Տեղեկացանք, որ վերջերս գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատարան։
Քրեական գործը մակագրվել է, ոչ ավել, ոչ պակաս՝ հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանին։ Վերջինս հայտնի է իշխանական կապերով, եւ այսօր բոլոր քաղաքական պատվերները նրան են իջեցնում։
Դատավոր Մելքոնյանի ձեռքով բանտում են հայտնվել բազմաթիվ ընդդիմադիրներ, ամենավերջինը՝ Միքայել եւ Բագրատ սրբազանները։ Ըստ ամենայնի, ՔՊ-ականի կնոջ գործը պատահականությամբ չի հայտնվել նրա մոտ, ելքն էլ կանխատեսելի է՝ Հռիփսիմե Գրիգորյանը ջրից չոր դուրս կգա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթ»-ի այսօրվա համարում
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը