«Մի՛ հավատացեք, թե ԱՄՆ-ը, հատկապես՝ Դոնալդ Թրամփի օրոք, ինչ-որ կերպ ձեզ կփրկի ձեր հարևաններից. նրանք ձեզ կմտցնեն լուրջ խնդիրների մեջ». Ջեֆրի Սաքս․ 168.am

Ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի կարծիքով՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից Հարավային Կովկասում իրականացվող գործողություններն ապակայունացնող են:

«Ես ոչ մի համակրանք չունեմ Եվրոպայի և ԱՄՆ-ի գործողությունների հանդեպ, որովհետև սա տարածաշրջան է, որը գտնվում է մի շարք հզոր պետությունների միջև՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ծոցի երկրների, և այստեղ պետք է զգուշավորություն ցուցաբերել։ Սա Եվրոպա չէ․ աշխարհագրորեն սա Ասիա է, և Եվրոպան պետք է հեռանա այստեղից։

Խոսքն այն մասին չէ, որ Հարավային Կովկասը պետք է վատ հարաբերություններ ունենա Եվրոպայի կամ այլոց հետ, այլ այն, որ այս երեք խոցելի երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) ներքին քաղաքականության մեջ միջամտելը, այն էլ՝ նման բարդ տարածաշրջանում, պետք է արվի ամենախորը հարգանքով և զգուշությամբ, որպեսզի դրանք չդառնան հաջորդ Ուկրաինան։ Ուկրաինան այրվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի հիմարության պատճառով, և նրանք փորձում են նույնն անել Հարավային Կովկասում։ Ի՞նչ գործ ունի Ադրբեջանը Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ՝ աջակցելով Իսրայելին և նրա հարձակումներին Իրանի դեմ։ Կատակ ե՞ք անում։ Սա անհավատալի է։ Եվ սա հենց Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ, Central Intelligence Agency, CIA,- հեղ.) աշխատանքն է՝ այդ «հանճարները», որոնք պատրաստ են ապակայունացնել այս տարածաշրջանը և ստեղծել հսկայական ճգնաժամ»,- Neutrality Studies-ի հետ զրույցում ասել է նա:

Հարցին՝ իսկ իր կարծիքով՝ նույնիսկ Ադրբեջանում այս ամենը ԿՀՎ-ի ձեռքի գո՞րծն է, որպեսզի օգտագործի երկիրն Իրանի դեմ, թե՞ դա տեղային՝ երկրի ներսում ծնված քաղաքականություն է, Ջեֆրի Սաքսը պատասխանեց.

«Ցանկացած տեղային նախաձեռնություն կսկսեր այսպես․ մենք գտնվում ենք Հարավային Կովկասում, մենք մի շարք ուժերի միջև ենք, ավելի լավ է միասին մնանք, որովհետև մեր տնտեսական և անվտանգության ապագան դրանում է։ Մենք չպետք է թշնամանանք մեր հարևանների հետ, այլ պետք է գտնենք ուղի՝ դառնալու իսկական «Միջին միջանցք», որը կապում է Ասիան և Եվրոպան, և «Հյուսիս-Հարավ միջանցք», որը կապում է Ռուսաստանը և Մերձավոր Արևելքը։ Եվ պետք է հեռու մնանք մեծ տերությունների քաղաքականությունից, որպեսզի չմտնենք Իսրայելի պատերազմների մեջ։ Ամոթ Իսրայելին։ Բայց, իհարկե, Իսրայելն ինքնուրույն չէր կարող անել սա․ սա «Մոսադն» է, ԿՀՎ–ն և Եվրոպան, որոնք խաղում են այս խաղը՝ այս ծայրահեղ պայթյունավտանգ տարածաշրջանում»:

Պրոֆեսոր Սաքսը սկեպտիկորեն է վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին, որոնք, ըստ նրա՝ խաղեր են խաղում.

«Կամ գուցե նույնիսկ սա էլ ճիշտ ձևակերպում չէ, որովհետև նրանք օգտագործվում են ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից՝ աշխարհաքաղաքական տարբեր նպատակների համար, որոնք ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Հայաստանի շահերին չեն համապատասխանում։ Սա ԿՀՎ-ի երկարամյա գործելակերպն է՝ միջամտել Ռուսաստանի սահմանային տարածքներում, և հիմա՝ նաև Իրանի սահմանների շուրջ։ Եվ դա է հիմա տեղի ունենում։

Դա չափազանց վտանգավոր է։ Արևմուտքը, այսպես կոչված, գալիս է և հեքիաթներ է պատմում նման երկրներին, ինչպես արեց Ուկրաինայի դեպքում։ Եթե ավելի ճշգրիտ ասեմ՝ այն տապալեց Ուկրաինայի կառավարությանը, որպեսզի 2014թ․ փետրվարին իշխանության բերված իր իսկ վարչակարգին հեքիաթներ պատմի։ Բայց բանն այդ չէ․ Արևմուտքը գալիս է ու հեքիաթ է պատմում՝ «մենք ձեզ կփրկենք»։ Իսկ ես Հարավային Կովկասի իմ ընկերներին ասում եմ՝ նայեք քարտեզին. ԱՄՆ-ը բոլորովին էլ չի հետաքրքրվում Հարավային Կովկասով, այլ խաղեր է խաղում։ Զգուշացե՛ք։ Բրյուսելը, որը լիովին կոմպետենտ չէ և ի վիճակի չէ որևէ օգտակար բան անել… Ցավով եմ ասում, որովհետև ժամանակին ես ԵՄ-ի մեծ կողմնակից էի, բայց Եվրոպական միությունը Հարավային Կովկասին չի պատկանում, որը նույնիսկ Եվրոպա չէ: Մեծ Կովկասյան լեռների գլխավոր լեռնաշղթան է Եվրոպայի և Ասիայի սահմանագիծը։ Ուստի, զգո՛ւյշ եղեք, որ ձեզ չօգտագործեն։ Ուշադրություն դարձրեք ձեր հարևաններին։ Ձեր հարևաններն են՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Սաուդյան Արաբիա և այլք։ Ահա թե ինչը պետք է կարևոր լինի ձեզ համար։

Մի՛ հավատացեք, թե ԱՄՆ-ը, հատկապես՝ Դոնալդ Թրամփի օրոք, ինչ-որ կերպ ձեզ կփրկի ձեր հարևաններից։ Նրանք ձեզ կմտցնեն լուրջ խնդիրների մեջ։ Բրյուսելի այս կարողությունը զարմանալի է։ Բայց կարելի է ասել, որ Բրյուսելն ԱՄՆ-ի վասալի դերն է խաղում։ Բրյուսելն իրականում չի ներկայացնում Եվրոպան կամ առնվազն՝ եվրոպական շահերը, այն ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը։ Ահա թե ինչու և՛ ՆԱՏՕ-ն, և՛ Եվրահանձնաժողովը տեղակայված են նույն վայրում։ Նրանք խաղեր են խաղում։ Հարավային Կովկասը տասնամյակներ շարունակ եղել է նման խաղերի հարթակ»:

 

Ըստ պրոֆեսոր Սաքսի՝ Չինաստանի հետ լավ հարաբերությունները Հարավային Կովկասի տնտեսական ապագայի համար նույնիսկ ավելի կարևոր են, քան ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունները.

«Ասում եմ դա բաց տեքստով։ Ինչո՞ւ, որովհետև Չինաստանն Ասիայի խոշորագույն տնտեսությունն է։ Հնդկաստանն էլ, ի դեպ, ապագայում կլինի խոշոր տերություն և կարևոր դեր կունենա Հարավային Կովկասում։ ԱՄՆ-ը պաշտպանական քաղաքականություն վարող, դանդաղ աճող շուկա է և գտնվում է շատ հեռու։ Հետևաբար, Հարավային Կովկասի համար ապագայի ռազմավարությունը կայանում է կայուն, ապահով, խաղաղ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցք լինելու մեջ, ինչպես նաև սեփական ներուժով գրավիչ վայր դառնալու մեջ՝ ամեն տեսակի արդյունաբերության, առաջատար տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և արտադրության համար։

Հարցն այն է՝ ինչպես հասնել դրան։ Եվ պատասխանը հաստատ ՆԱՏՕ-ի միջոցով չէ։ Պարզ ասեմ՝ Հարավային Կովկասի ոչ մի երկիր երբևէ ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա, որովհետև մինչև դա տեղի ունենա, Հարավային Կովկասում կլինի Ուկրաինայի նման պատերազմ։ Ռուսաստանը երբեք թույլ չի տա դա։ Նույն կերպ կարող եմ ասել՝ երբեք Մեքսիկա-Ռուսաստան կամ Մեքսիկա-Չինաստան ռազմական դաշինք չի լինի, որովհետև ԱՄՆ-ը կներխուժի Մեքսիկա՝ մինչև դա թույլ տալը։ Խոշոր տերությունները չպետք է իրենց ճամբարները տեղադրեն այլ խոշոր տերությունների սահմաններին։ Սա այս աշխարհի գոյատևման ամենահիմնական սկզբունքն է։ Եթե ԱՄՆ-ը թեկուզ փոքր-ինչ խելք ունենար (ինչը պարզ է՝ չունի), ապա նույնիսկ չէր մտածի Ուկրաինան կամ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու մասին, չէր զինի Թայվանը, այլ կմնար սեփական ուղեգծում և կասեր մյուս տերություններին՝ «մնացեք ձեր ուղեգծում, և մենք կունենանք խաղաղ աշխարհ, որտեղ միմյանց չենք պայթեցնում»»:

Աշխարհահռչակ պրոֆեսոր Սաքսը համոզված է՝ Հարավային Կովկասն ունի այլ ընտրություններ.

«Ռուսաստանը չի պատրաստվում ներխուժել Հարավային Կովկաս, եթե ԱՄՆ-ը նրան չհրահրի։ Ինչո՞ւ։ Որովհետև տարածաշրջանում կան մի շարք կարևոր տերություններ։ Թուրքիան չի ուզում, որ Ռուսաստանը ներխուժի։ Իրանը չի ուզում, որ Ռուսաստանը ներխուժի։ Նույն կերպ էլ Ռուսաստանը կցանկանար, որ Հարավային Կովկասը լինի մի տեսակ «անվտանգ գոտի» այս մյուս տերությունների միջև։ Կայունության նկատմամբ կա հզոր հետաքրքրություն։ Չինաստանը, ի դեպ, նույնպես ունի շատ մեծ հետաքրքրություն Հարավային Կովկասի կայունության նկատմամբ, որովհետև այն արևելք-արևմուտք կապի հիմնական միջանցքն է, ինչը Չինաստանի կարևորագույն նպատակներից է եղել առնվազն Հան դինաստիայի ժամանակներից՝ 2000 տարի առաջ, երբ նրանք ստեղծում էին Մետաքսի ճանապարհը, որը հիմա մենք այն կոչում ենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»։ Այսպիսով, բոլորը ցանկանում են կայունություն Հարավային Կովկասում՝ գուցե բացառությամբ Բրյուսելի և ԱՄՆ-ի: Բայց ոչ մի պատճառ չկա, որ Հարավային Կովկասի երկրներն ասեն՝ «Օ՛, Աստված իմ, եթե սա չանենք, Ռուսաստանի կայսրությունը մեզ կզավթի»։ Սա այնպիսի պատրանք է, որը, բնականաբար, ԱՄՆ-ը կուզենար ստեղծել, բայց դա ամբողջովին անհեթեթություն է»:


Թարգմանությունը՝ 168.am-ի

դիտվել է 961 անգամ
Լրահոս
Նզովում եմ ձեր այն արարքները, որոնք ուղղել եք Հայոց Սուրբ Եկեղեցին հալածելուն․ Տեր Նարեկ Ի՞նչ ասաց Արշակ Սրբազանը դատարանում. նա կալանավորվեց 2 ամսով (video) Ադրբեջանցիները վնասել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը Փաշինյանը չի մարսում այն նզովքը, որն արեց Արշակ Սրբազանը․ Արծվիկ Մինասյան (video) «Սա անաստվածություն և անբարոյականություն է․ Մասիս Մելքոնյանը չի զարմացնի ոչ մեզ, ոչ Փաշինյանին» (video) Հենց հիմա՝ Արշակ Սրբազանի գործով դատական նիստերի բակում (video) Տեր Վրթանեսը Արցախցու համար ոչ մի բան չի արել, նա մեր համար Սրբազան չէ․ Մետաքս Հակոբյան (video) Փաշինյա՛ն, ավելի լավ է զավակ պարգևել աշխարհին, քան մեր զավակներին զրկել կյանքից․ հերոսի մայր (video) Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները գալու են ու «խաղաղ» տեղավորվեն ՀՀ-ում. ադրբեջանագետ Փաշինյանի թուրքական ծրագրի վերջին կետն է․ հաջորդը գնալու է Վեհափառի հետևից․ Անի Կարապետյան (video) Ո՞վ է ցուցմունք տվել Արշակ Սրբազանո դեմ. ինչ նոր մանրամասներ է հայտնում փաստաբանը (video) Դեսպանատնե՛ր, ամոթ է, ձայն հանեք՝ 4–րդ սրբազանն է կալանավորվում․ Մալխասյան (video) Շուշիում ե՞րբ ես մասնակցելու պատարագի, կոնկրետ օր ունե՞ս ֆիքսած. Մխիթարյանը՝ Նիկոլ Փաշինյանին Արմավիրի մարզում «Mitsubishi Pajero»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. կարճ ժամանակ անց նա մահացել է #ՈՒՂԻՂ. «Ահաբեկչություն Եկեղեցու դեմ. Նիկոլի ծրագիրը պայթեց». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն․ Վահե Հովհաննիսյան Ալիևը կրկին խոսել է ադրբեջանցիների վերադարձի իրավունքի և մշակութային ժառանգության մասին Կրկին արդարացման «դատավճիռներ» կայացնելու հերթապահ հայտարարություններ Օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով Հայաստանում սկսվում է նոր ռեպրեսիվ փուլ՝ ԵՄ «քավորությամբ» Կաթողիկոսը քո անձնական համհարզը չէ, որ քո «պետք-չպետքով» որոշվի և առնվազն պետք է կարողանաս ապացուցել, որ նա ենթարկվում է ինչ որ երկրի հատուկ ծառայություններին. Օհանյան Կերուխումի գործը ջրվեց. Հրապարակ «Էս տձև, փնթի ոստիկանական երկիրն է ձեզ փաստորեն դուր գալիս, հա՞». Լիլիթ Բլեյան Գործի գնալուց սև ավտո է նստել ու կապը կորել է. Արմավիրում գտել են 42-ամյա կնոջ մարմինը Դիլիջանի անտառները նորից կարող են բռնկվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am