Քաղաքացիների մեջքի հետևում, անհայտ շահերի համար արվող գործողություններ են կատարվում, մեծ հաշվով, բոլոր ոլորտներում․ Լիլիթ Բլեյան

Հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կինոյի մասին օրենքում նոր փոփոխությանը դեմ արտահայտվեց հայկական ամբողջ կինոհամայնքը։ Համայնքը չլռեց. խոսեց, արտահայտվեց, պահանջեց հետ շրջել։

Դրան ի պատասխան ի՞նչ արեց նախարարությունը. e-draft հարթակում ընթացող «քվեարկությունը» լցոնեց` տպավորություն ստեղծելով, թե «մեծամասնությունը կողմ է»։

Ո՞ւմ համար է ստեղծվում էդ տպավորությունը։ Ո՞ւմ է պետք այդ կեղծված քվեարկությունը, եթե այն ոլորտը, որի զարգացման համար իբր արվում է փոփոխությունը, դեմ է դրան։ Ո՞ւմ շահերի համար է, ուրեմն, արվում այդ փոփոխությունը։

Սա դասական օրինակ է, թե ինչպես են ոլորտային փոփոխություններն անում` արհամարհելով ոլորտի շահառուների կարծիքը։ Եվ զուգահեռ` ժողովրդավարություն խաղում։

Հայաստանում դասական ավտորիտարիզմ է, որը փորձում են լղոզել քարոզչական գործիքներով։ Շահառուների, քաղաքացիների մեջքի հետևում, անհայտ շահերի համար արվող գործողություններ են կատարվում, մեծ հաշվով, բոլոր ոլորտներում։

Օրենքի փոփոխություն կլինի, միջանցքի արտապատվիրակում կլինի, Արցախն Ադրբեջանի կազմում «բոլորիս անունից» ճանաչել կլինի. մեծ հաշվով սրանք նույն տրամաբանության մեջ արվող քայլեր են` փակ սենյակում ընդունվող որոշումներ, որոնք ազդում են բոլորի կյանքի վրա և չեն համաձայնեցվում որևէ մեկի հետ։ Հետո գործի է դրվում քարոզչական բազմաշոշափուկ մեքենան, որը նույնպես, տարբեր եղանակներով, ֆինանսավորվում է բյուջեից։ Ու մեզ, ընդ որում` մուննաթ գալով, ասում են, որ սևը սպիտակ է, ու որ մեզ անդամահատում ու իրավազրկում են մեր իսկ շահերի համար։

Ու մենք ձևացնում ենք, թե հավատում ենք, ու ավելի խորն ենք թաղվում ճահճի մեջ։

Հենց հասկանանք, որ էս բոլոր քայլերն օրգանապես կապված են, գուցե վերջապես մեծամասնությունը կընդվզի էս համատարած կեղծիքի դեմ։

Կընդվզի իրականում` կուլիսներից դուրս, էդ ընդվզումը «չարտապատվիրակելով» ակտիվ պայքարող փոքրամասնությանը»։

դիտվել է 372 անգամ
Լրահոս
ԱԱ-2026. hայտնի են 1/16 եզրափակիչի առաջին ինը զույգերը Իսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ Ճապոնիային պատուհասել է «Հիգոս» թայֆունը. այժմ երկրին է մոտենում «Մեկխալան» TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է քաղցկեղ Լատվիայի վարչապետ. Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագացված անդամակցությունը նրա ռեսուրսներին հասանելիություն կբացի Իրանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա. կան զոհեր, վիրավորների թվում՝ 3 տարեկան աղջնակ «Վերջում տաճարը հաղթելու է փողոցին…». Արմեն Հովասափյան Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը TRIPP-ի մասին հիմա խոսելը վաղաժամ է, չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ․ Զաքարյան 53-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, 4 ձերբակալված կա Սերմը նույնն է, հողն է տարբեր, Աստծո խոսքը նույնն է, մարդն է տարբեր. Տեր Մանուկ Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի Ուկրաինայի կողմից բելառուսական ավտոբուսի վրա հարձակումից հետո Մոտ 20 տարի առաջ մի տարածված անեկդոտ կար․․․ Հունգարիան հետ է կանչել դիվանագիտական առաքելությունների 37 ղեկավարների «Նոր ուժ» կուսակցությունը չի մասնակցել Մանրամասներ․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ-ն հաստատել է Իրանին հարված հասցնելը Վենս. ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Իրանի հետ հուշագրային տարաձայնությունները Լիտվայի նախագահն աջակցություն է հայտնել «Հրապարակ». ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից Խնամակալության մարմինները վերցրել են ԱՄՆ տրանսպորտի նախկին նախարարի 4-ամյա երկվորյակներին Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքներն այսօր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am