Փաշինյանը շարունակում է մոլորեցնել ժողովրդին. Արմեն Այվազյան

Պատմաբան Արմեն Այվազյանը գրում է.

Նիկոլ Փաշինյան. «Եթե Հայաստանի և Ադրբեջանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ օգտվեն միմյանց տրանսպորտային ենթակառուցվածքներից, սկսվի այդ թվում՝ նաև երկկողմ առևտուրը, դա կլինի անվտանգության, խաղաղության և կայունության ամենահուսալի երաշխիքներից մեկը»։
Փաստորեն, Փաշինյանը շարունակում է մոլորեցնել ժողովրդին՝ թութակի պես կրկնելով իր տերերի կողմից մատուցված՝ բարոյապես մաշված հին թեզերը։ Առևտրի միջոցով անվտանգություն շահելու կեղծ թեզը դեռևս 1990-ականներից շրջանառության մեջ էին դրել ՀՀ նախկին ղեկավարները, հատկապես առաջին և երրորդ նախագահները։ Այժմ նույն ապակողմնորոշիչ գաղափարը Փաշինյանն է փորձում ներկայացնել իբրև նորարարություն՝ հավանաբար կարծելով, թե այդ «տեսաբանական» ճամարտակությունները հիշող չկա, հանրության բանականությունն էլ իսպառ վերացել է։

Ահա այդ կեղծ թեզի հերքումը, որ ժամանակին բազմիցս բարձրաձայնել եմ, այդ թվում՝ 2003 թվականին լույս տեսած «Հիմնատարրեր՝ Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի» գրքիս համապատասխանաբար վերնագրված ենթագլխում, որը ստորև մասնակիորեն մեջբերում եմ։
«ՀԱՅ-ԹՈՒՐՔ/ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ երևույթին, Հայաստանի որոշ նախկին ղեկավար դեմքեր, հատկապես ՀՀ առաջին նախագահը, այն կարծիքին էին, թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրատնտեսական աշխույժ հա րաբերությունների հաստատումով Հայաստանը մեկընդմիշտ կլուծի իր ազգային անվտանգության ցավոտ խնդիրները: Սա միամիտ ու սխալ տեսակետ է:

1890-1914 թթ. հայ-թուրքական և հայ-թաթարական (ադրբեջանական) առևտրատնտեսական հարաբերությունները չափազանց սերտ էին ու աշխույժ, սակայն դա չկանխեց հայոց ցեղասպանությունը: Մինչև 1990 թ. Քուվեյթի և Իրաքի առևտրատնտեսական, ֆինանսական, ինչպես նաև քաղաքական հարաբերությունները փայլուն էին, սակայն դա չկանխեց Իրաքի ներխուժումը Քուվեյթ: Մինչև 1988 թ. Հայաստանն ու Ադրբեջանը համագործակցում էին տնտեսության գրեթե բոլոր բնագավառներում, սակայն դա արգելք չեղավ Ղարաբաղյան հակամարտության բռնկման համար:

Առևտրատնտեսական սերտ հարաբերությունները ինքնըստինքյան ռազմավարական շահերի ներդաշնակության չեն հանգեցնում, այլ երբեմն իրենք են հակամարտությունների պատճառ դառնում: Արևմտյան հակամարտաբանները (կոնֆլիկտոլոգները) վաղուց են նկատել, որ փոխադարձորեն կախյալ տնտեսական համակարգերը շատ ավելի են հակված հակամարտության, քան միմյանցից անկախ տնտեսական համակարգերը: Հատուկ ընդգծվել է այն փաստը, որ սառը պատերազմի տարիներին հնարավոր եղավ խուսափել իսկական պատերազմից նաև շնորհիվ այն հանգամանքի, որ սոցիալիստական և կապիտալիստական ճամբարների տնտեսական համակարգերը գոյատևում էին ինքնաբավ և միմյանցից անկախ ռեժիմներում: Բացի այդ, հայ-թուրքական առևտրատնտեսական հարաբերություններում հնարավոր դրական զարգացումները երբեք չեն կարող լցնել ցեղասպանության օրինածին արդյունքը՝ երկկողմանի անվստահության անդունդը:
Սա ամենևին չի նշանակում, որ հայ-թուրքական ու հայ ադրբեջանական առևտրատնտեսական հարաբերությունները ցանկալի չեն: Դրանք ցանկալի են Հայաստանի տնտեսության բնականոն զարգացման համար (եթե, իհարկե, երաշխավորվի նաև համագործակցության իրավահասարությունն ու փոխշահավետությունը): Պարզապես՝ այդ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և Հայաստանի անվտանգության ապահովումը տարբեր բաներ են: Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովվի այլ միջոցներով»:
(Տե՛ս Ա. Այվազյան. «Հիմնատարրեր՝ Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի. Մաս Ա», 2-րդ լրամշակված հրատ., Երևան. «Լուսակն», 2004, էջ 116-117)

դիտվել է 527 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am