Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը պարունակում է ծանր ու երկարաժամկետ վտանգներ

Խաղաղությունը կես ճանապարհով չի լինում․ այն կա կամ չկա

Վաշինգտոնում կայացած Փաշինյան–Ալիև–Թրամփ եռակողմ հանդիպումն ու ստորագրված հռչակագիրը, որ իշխանությունը ներկայացնում է որպես «խաղաղության» կարևոր քայլ, «իրական» Հայաստանի համար, ինչպես և կանխատեսվում էր, ոչ միայն իրական արդյունքներ չի ապահովում, այլև պարունակում է ծանր ու երկարաժամկետ վտանգներ։

Նույնիսկ հանդիպումից հետո վարչապետի հրավիրած մամուլի ասուլիսը, որտեղ փորձ արվեց պահը ներկայացնել՝ որպես պատմական և «խաղաղության դարաշրջանի» սկիզբ, ավելի շատ հարցեր առաջացրեց։

Փաստերը՝ առանց շղարշի․

Ադրբեջանի հաղթանակը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցում․ փակվեց Արցախի հարցում միջազգային միջնորդության վերջին հարթակը։

ԱՄՆ-ի կողմից սահմանափակումների վերացում․ Վաշինգտոնը չեղարկեց 1992-ից գործող արգելքը, որը կանխում էր պաշտպանական և ռազմական ուղղակի համագործակցությունն Ադրբեջանի հետ։ Սա Բաքվին տալիս է նոր ռազմական և տեխնոլոգիական հնարավորություններ։

Տարանցիկ ճանապարհ Սյունիքով․ հայկական կողմը համաձայնեց Ադրբեջանի համար ապահովել անխոչընդոտ կապ Նախիջևանի հետ։ Այն թեև կոչվում է «Թրամփի ուղի», բայց, ըստ էության, ամբողջությամբ համընկնում է թուրք–ադրբեջանական «Զանգեզուրի միջանցք» գաղափարին։ Քանի որ, եթե սա, իսկապես, խաղաղության գործընթաց է, ապա ինչո՞վ է պայմանավորված տարանցիկ կապուղիների վերահսկումը հանձնելը երրորդ երկրին միայն Հայաստանի տարածքում, այն էլ՝ Ադրբեջանի պահանջով։

Փոխարենը, բացի խաղաղության մասին անորոշ հայտարարություններից, մենք չստացանք ոչինչ. ո՛չ ռազմագերիների վերադարձի մասին համաձայնություն, ո՛չ Հայաստանի օկուպացված տարածքների հարցի լուծում, ո՛չ Արցախի հայության վերադարձի իրավունքի երաշխիքներ, ո՛չ մշակութային ժառանգության պաշտպանություն։ Իսկ մամուլի ասուլիսում այդ առթիվ հնչեցված խոսքերը, ըստ էության, հանրության «բերանը փակելու» անհաջող փորձ էին։

Այս ամենը ոչ միայն ապաշնորհ և միակողմանի քայլ է, այլև իշխանության կողմից հանրությանը շարունակաբար խաբելու ցինիկ փորձ։ Ավելին՝ այս քաղաքականությունը ծանրագույն բեռ է դնում Հայաստանի ապագա բոլոր իշխանությունների ուսերին, որոնք մեր ազգայինև պետական շահերը առաջ տանելու համար ստիպված են լինելու գործել խիստ սահմանափակ և վտանգավոր պայմաններում:

Խաղաղությունը կես ճանապարհով չի լինում․ այն կա կամ չկա։ Իսկ երբ այն կառուցվում է միայն մեկ կողմի շահերի վրա, դա ոչ թե խաղաղություն է, այլ խաղաղ ճանապարհով սեփական երկիրը կազմաքանդելու և պետականությունը լուծարելու համաձայնություն, որը ՀՀ գործող իշխանությունները շարունակում են կյանքի կոչել՝ «տնային նոր առաջադրանքներ» կատարելով:

Տիգրան Դումիկյան

Քաղաքական վերլուծաբան

դիտվել է 1131 անգամ
Լրահոս
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Թրամփը ասել է, որ հնարավոր է չհաջողվի կարգավորել իրավիճակը Իրանի հետ Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինին. «Հրապարակ» Ինչու՞ Էրդողանը չի հորդորում Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը ՀՀ սուվերեն տարածքներից Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ Առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգը չի ֆինանսավորվի համաֆինանսավորմա՞մբ. «Հրապարակ» Որ քաղաքական ուժին են վստահելու արցախցիները. «Իրավունք» Ինչ է հորդորել Աննա Հակոբյանը մտերիմներին. «Իրավունք» Բռնարարները պարգևատրվել են շնորհակալագրերով. «Հրապարակ» Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում. «Հրապարակ» Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից. Ժողովուրդ Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Ընդդիմադիրները ՔՊ–ական Հայկ Սարգսյանին առաջարկել են իրենց ցուցակով առաջադրվել. «Իրավունք» Իրանն ակտիվ ջանքեր է գործադրում Լիբանանում մշտական ​​հրադադարի հասնելու համար. Ղալիբաֆ Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք օրը սկսում են Whatsapp-ով ստացված շրջաբերականներով. Էլինաար Վարդանյան Եթե Հայաստանի քաղաքական իրավիճակը չփոխվի, շրջապատված կլինենք ադրբեջանցի ոստիկաններով. Բենիամին Մաթևոսյան Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում չկա․ Արմեն Աշոտյան Մարզպետն անտեղյակ է իրեն ենթակա ոլորտից Զուգահեռներ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ․ Սա բռնաճնշման դասական ձեռագիր է Իրանական բանակը պատրաստ է խափանել ցանկացած թշնամական դավադրություն. գեներալ Ալիռեզա Շեյխ Իսրայելի պաշտպանության ուժերը Լիբանանում տեղական ժամանակով 19:00-ից պատրաստվում են հրադադարի. Haaretz Հորմուզի նեղուցի շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը 13 անգամ նավերը գործողության է պատրաստել. գեներալ Քեյն Հանրապետականներն արգելափակել են Իրանի դեմ պատերազմը վերջ դնելու դեմոկրատների ​​բանաձևը. Թրամփին մեղադրել են ստելու մեջ Հռոմի պապը կոչ է արել զերծ մնալ կրոնը ռազմական նպատակների համար օգտագործելուց Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել՝ հաստատելու 10-օրյա հրադադար. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am