50 միլիոն դոլարով Կառավարությունը կվաճառի մեկ տարի առաջ «խլած» բաժնետոմսերը՝ նույն ընկերությանը

«Վիվա Արմենիայի» բաժնետոմսերի 20 տոկոսն այդ ընկերությունից «նվեր ստանալուց» կամ «խլելուց» 1.5 տարի անց Հայաստանի Կառավարությունը վաճառում է «նվեր ստացած» կամ «խլած» 20 տոկոսը նույն «Վիվա Արմենիային», որի նոր սեփականատերը FEDILCO GROUP LIMITE ընկերությունն է։

Ընկերությունն իր բաժնետոմսերը (20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ) Կառավարությունից հետ կգնի 50 միլիոն դոլարով։

Գնորդ կազմակերպությունը՝ FEDILCO GROUP LIMITE-ը, Կառավարությանն այդ գումարը կվճարի 90 օրվա ընթացքում։

Հարց՝ ինչո՞ւ է Կառավարությունը վաճառում իր փայաբաժինը, այն դեպքում, երբ պարբերաբար խոսում է մեծ կազմակերպություններում փայ ունենալու անհրաժեշտության մասին։

Պարզվում է՝ պատճառը գույքի արդյունավետ կառավարման հարցն է։

Վաճառելով մեկ տարի առաջ «խլած կամ նվեր ստացած բաժնետոմսերը»՝ Կառավարությունն ինքնախոստովանություն է կատարում՝ արդյունավետ կառավարիչ չէ։

Նշենք, որ Ֆինանսների նախարարությունն առարկություն է ներկայացրել այս գործարքի վերաբերյալ առ այն, որ չկա հիմնավորում, թե ինչո՞ւ է Կառավարությունն իր մասնաբաժինը վաճառում 50 միլիոն դոլարով։

«Եթե «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի անկախ գնահատում չի իրականացվել, ապա 50 մլն ԱՄՆ դոլար վաճառքի գինը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի»,- կարդում ենք Ֆիննախի առարկության մեջ։

168.am

դիտվել է 488 անգամ
Լրահոս
Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Սպասում են Թրամփի արձագանքին Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում Արագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am