«Հավատացե՛ք, պայքարե՛ք, մի՛ վախեցեք». ՀՅԴ ՀԳՄ անդամ, ազատամարտիկ, քաղբանտարկյալ Իգոր Սարգսյանի նամակը

«Հավատացե՛ք, պայքարե՛ք, մի՛ վախեցեք». ՀՅԴ ՀԳՄ անդամ, ազատամարտիկ, ներկայումս՝ քաղբանտարկյալ Իգոր Սարգսյանի նամակ:

Գրում եմ ձեզ բանտից՝ մի վայրից, ուր հայտնվել եմ ոչ թե հանցանքի, այլ քաղաքական հաշվեհարդարի հետևանքով Իշխանության պատվերով բանտարկված լինելը ինձ չի կոտրել. իմ կամքը ամուր է, հավատս՝ անկոտրում, սերս՝ բացարձակ։

Այսօր շատերը խոսում են՝ առանց մտածելու խոսքի արժեքի ու դրա հետևանքների մասին։ Ազատության անունից հայհոյում են, վիրավորում, դատապարտում ու ստում՝ մոռանալով, որ խոսքը բումերանգ է. այն մի օր վերադառնում է ու հարվածում է իրենց։

Խոսքը պատիվ է, պատասխանատվություն և արժանապատվություն։ Ժամանակին մեզ սովորեցնում էին՝ «բերանիցդ դուրս եկած խոսքի տերը դու ես, պատասխանատուն էլ դու ես»։
Ես իրավաբան չեմ, բայց խորապես գիտակցում եմ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքներն ու պարտականությունները։ Ու գիտեմ՝ խոսելու իրավունքը պետք է վաստակել կյանքով ու գործով։

Իմ 56 տարիների ուղին՝ ծառայությունը Հայրենիքին, հավատքը, ընտանիքի և ազգային արժեքների նկատմամբ սերն ինձ իրավունք են տալիս խոսել։

Այսօր իմ պես ապօրինի կալանքի տակ է շուրջ երկու տասնյակ հայ, տարբեր բնագավառներից, տարբեր ճանապարհներով անցած, տարբեր բնավորությունների ու պատմությունների ունեցող մարդիկ։

Բայց բոլորիս միավորում է մեկ բան՝ մենք չենք հաշտվել ու չենք հաշտվելու այս ստեղծված իրավիճակի հետ։

Մենք գիտակցաբար ենք անցնում այս փորձության միջով՝ առանց խղճահարության ու ողբի։ Մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ այս պայքարը սեփական անձի համար չէ. սա ազգային պայքար է։ Մենք տեսնում ենք մութ զնդաները, որպեսզի մեր ժողովուրդն, ի վերջո, տեսնի լույսը։

Թող ոչ ոք չկասկածի՝ այս ամենը ավարտվելու է։ Բռնությունը չի կարող հավերժ տևել։

Այսօր դժվար ու ծանր է թվում ճշմարտության բեռը, բայց վաղը այն կդառնա ուժ ու հաղթանակ։

Մենք կվերագտնենք մեր արժանապատվությունը։ Մենք նորից կկերտենք մի Հայաստան, որտեղ խոսքը՝ կլինի պատիվ, օրենքը՝ պաշտպանություն, իսկ առաջնորդը՝ ծառայող։ Եվ այդ օրը մենք բոլորս կանգնելու ենք մեր զավակների առաջ՝ առանց ամոթի, առանց վախի, առանց խոնարհված ճակատի։

Հավատացե՛ք, պայքարե՛ք, մի՛ վախեցեք։

Որովհետև երբ հաղթի ճշմարտությունը, հաղթելու ենք բոլորս։

Դժվար ժամանականեր ենք ապրում:

Այս իշխանությունները հերթական զիջումների են գնում: Ուզում են Սյունիքը նվիրել թշնամուն: Զգոն եղեք հայեր, պայքարի ընկերներ, թույլ չտանք կործանել մեր երկիրը:

Այս իշխանությունները իրենց ստացած քվեն գործածում են որպես իրավունք հենց ժողովրդին հոշոտելու համար:

Մեր ազգը պատմության ընթացքում շատ է կորցրել և հալածվել: Ժամանակն է վերականգնելու հայի պատիվը, հպարտությունը և նպատակասլաց առաջ շարժվելու:

Դրա համար պետք է պայքարել, և դժվարություններն ու բանտերը չպետք է կանգնեցնեն մեզ:

դիտվել է 383 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am