Հայաստանում չկա և ոչ մի կարմիր գիծ, որ չտրորվի, կա խոցելի սահմաններ և ծվատվող տարածքներ...
Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԿԱ ԱՊԱԳԱ
Թեև վարչապետի հազարապատիկ հավաստիացումների և անհողդողդ վստահության` պարզվում է, որ այնուամենայնիվ Զանգեզուրի միջանցք լինելու է. այն այլևս Հայաստան չէ, այլ ընդամենը Տրամպի արտապատվիրակված ճանապարհ... Հայաստանում չկա և ոչ մի կարմիր գիծ, որ չտրորվի, կա խոցելի սահմաններ և ծվատվող տարածքներ...Չկա Հայաստանի Հանրապետություն միջազգայնորեն ճամաչված սահմաններով, կա նիկոլի բոստան, որ իր հոր տանից է ժառանգել և նաև Հայաստանի հանրապետության մանրակերտ, որ իր ընտրողներին ուրախացնելու պատրվակով դեպքից, դեպք ի ցույց է դրվում, ապա և փութով թաքցվում թիկունքի համապատասխան ապահով տեղում...Չկա Հայաստանի Հանրապետություն անսասան սահմաններով, կա աթոռ անսասան տարածքով` իրեն գամված նույնքան անսասան հետույքով... Չկա հայ ժողովուրդ Հայրենիքի զգացումով, կա մարդկային ամորֆ զանգված, պոպուլյար անտարբերություն` ապրելու անսահման փափափագով, խաղաղության պատրանքով, որի համար պատմական հիշողությունն, ինքնությունն, ազգային պատկանելությունն, ազգային արժանապատվությունն ու անկախ պետականության գոյությունն այնքան էլ կարևոր չէ, կարևորը` անձնական մսի ու արյունի անվտանգությունն է, լափամանի առատությունն ու դեպքից դեպք Ջենիֆեր Լոպեսի հոտույքին առերեսվելու հնարավորությունն, որպես ապագա երջանկության առհավատչյա»։
