Մեծ Բրիտանիան Իսրայելին կոչ է արել անհապաղ վերանայել Գազայի վերաբերյալ պլանները

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իսրայելին անհապաղ վերանայել Գազա քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր պլանները, քանի որ դա միայն ավելի շատ արյունահեղության կհանգեցնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 8-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

«Գազայում հարձակումն ուժեղացնելու վերաբերյալ Իսրայելի կառավարության որոշումը սխալ է, և մենք կոչ ենք անում նրանց անհապաղ վերանայել այն։ Այդ գործողությունը ոչինչ չի անի այս հակամարտությանը վերջ դնելու կամ պատանդներին ազատ արձակելու հարցում օգնելու համար։ Դա միայն ավելի շատ արյունահեղության կհանգեցնի», – ասվում է Սթարմերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում։

Վարչապետը շեշտել է, որ հումանիտար ճգնաժամը Գազայում օրեցօր խորանում է, և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը շարունակում է պատանդներին պահել «անմարդկային պայմաններում»։ Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը որևէ դեր չի կարող խաղալ Գազայի ապագայում և պետք է անմիջապես հեռանա և զինաթափվի: 

Սթարմերը նաև հրադադարի և հումանիտար օգնության մատակարարումներն ավելացնելու կոչ է արել ու հայտարարել, որ Լոնդոնն ու դաշնակիցներն աշխատում են երկու պետությունների բնաձևով լուծում գտնելու միջոցով տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ։

«Սակայն առանց բանակցություններին երկու կողմի բարեխիղճ մասնակցության այս հեռանկարն անհետանում է մեր աչքի առաջ։ Մեր ուղերձը հստակ է. դիվանագիտական լուծումը հնարավոր է, բայց երկու կողմերը պետք է հետքայլ անեն ավերածության ճանապարհից», – նախազգուշացրել է նա։

Օգոստոսի 8-ի առավոտյան Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը, որում ներկայացվում են պատերազմին վերջ դնելու հետևյալ հինգ սկզբունքները՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ մնացած, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողություն և այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։

դիտվել է 71 անգամ
Լրահոս
«Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը. Վելայաթի Մինչ Նիկոլ Չեմբերլեն Փաշինյանը շարունակում է պառակտել ժողովրդին, հարևան թշնամի երկրի նախագահն ասում է… . Արսեն Օհանյան «Թուրքիան Իսրայելի թշնամին է». Նյու Յորքում Թել Ավիվի գլխավոր հյուպատոս Ձերբակալվել է Լոս Անջելեսում սպանված Ռոբ Ռայների որդին «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցությունը 2026 թվականին կշարունակվի». «Русский дом» Ջուր հավաքեք․ 1 օր ջուր չի լինի Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Հայր Ռուբեն Նարեկ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման շտապած հոգևորականների մասին Մուտանտների իշխանությունը բարբաջում է «հիբրիդային» սպառնալիքներից․ Արմեն Աշոտյան ԵՄ–Փաշինյան «գործարքը». մոլդովական սցենարը Հայաստանում Ինչպե՞ս կարելի է տոկալ խավարի դեմ, երբ ավելի դյուրին է մեղքին ու արատին տրվելը․ Հայր Շնորհք աբեղա Եկեղեցի չես գնացել, որովհետև հավա՛տք չես ունեցել ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցածի մասին «Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան Աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չունի․ Միքայել Սրբազանի համար պահանջում են Գյումրու համայնքապետարանը՝ տոնածառի շուրջ բարձրացած աղմուկի մասին Համբարձումյանի նկատմամբ պատիժներ նշանակելով ցանկանում են համաներման ակտից օգտվելն անհնարին դարձնել Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ Ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար. քաղաքագետ Ես զրկված եմ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից․Ղուկասյան 24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բախվել է բազալտե եզրաքարին և վրաերթի ենթարկել մրգավաճառին Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am