Նվեր`Պուտինի հետ կոլաժով
Ռուսաստանի մշակույթի նախարարությունը դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին շնորհավորել է «Օսկար» մրցանակ ստանալու հետ կապված` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կոլաժով: Կոլաժը հրապարակվել է գերատեսչության Instagram-ում: Լուսանկարում պատկերված են Դի Կապրիոն ու Պուտինը: Լուսանկարին տեքստ է հավելված. «Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրովիչ: -Դատարկ բան է, մոռացի’ր»: «Մենք երկրպագում էինք Լեոյին: # շնորհակալություն #ովեթեոչլեոն»,- ասվում է Մշակույթի նախարարության Instagram-ի էջում:
