Փաշինյանն անում է հնարավոր ամեն ինչ՝ խոչընդոտելու օտարերկրյա ներդրումները Հայաստանում. Սասունյան

Այս հոդվածը վերլուծում է Ստոկհոլմի առևտրի պալատի Արբիտրաժային ինստիտուտի (SCC) որոշման հետևանքները՝ կապված Հայաստանի կառավարության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) մասնավոր ընկերության ազգայնացման հետ։

Հիշեցի այս ասացվածքը՝ «Հայերին թշնամիներ պետք չեն. նրանք իրենց ամենամեծ թշնամիներն են», երբ ականատես եղա, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հսկայական վնաս հասցրել ոչ միայն Հայաստանի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, այլև տնտեսությանը։

Վերջին ֆինանսական ձախողումը սկսվեց հունիսի 17-ին, երբ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, որն ունի Հայաստանի և Ռուսաստանի երկքաղաքացիություն, քննադատեց Հայաստանի կառավարությանը՝ եկեղեցու դեմ արշավ իրականացնելու համար՝ հայտարարելով, որ ինքը «իր ձևով» կմիջամտի՝ վերջ տալով այդ բանավեճին: Վարչապետը, չափազանցված կերպով արձագանքելով Կարապետյանի խոսքերին, գործի դրեց իր բռնապետական իշխանությունը՝ չնայած ժողովրդավարությանը հավատարիմ լինելու իր հայտարարություններին, և հրամայեց Կարապետյանի ձերբակալությունն ու նախնական կալանքը։

Այնուհետև Փաշինյանը կարգադրեց ազգայնացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որի մեջ Կարապետյանը և նրա գործընկերները ներդրել էին 700 միլիոն դոլար՝ 2015 թվականին այն գնելու ժամանակ։

Փաշինյանի գործողությունները մի շարք բացասական հետևանքներ ունեն Հայաստանի համար.

- Նա խախտել է Հայաստանի օրենքները՝ միջամտելով դատական համակարգին, ինչը դուրս է իր իրավասության շրջանակներից։

- Հունիսի 18-ին նա կոչ արեց իր խորհրդարանական մեծամասնությանը ընդունել օրենք, որը թույլ կտա ՀԷՑ-ի բռնագրավումը։

- Փաշինյանի հրահանգով ոստիկանությունը մուտք գործեց Կարապետյանի երևանյան տուն՝ առգրավելով անորոշ իրեր: Սակայն դատավորը որոշեց, որ խուզարկությունը եղել է անօրինական։

- Նա կարգադրեց ՀԷՑ-ի մի քանի ղեկավարների ձերբակալությունը՝ շինծու մեղադրանքներով, ինչպես նաև Կարապետյանների ընտանիքի անդամներից մեկի կալանավորումը։

- Հուլիսի 18-ին նա ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակեց անփորձ մի անձի՝ ստեղծելով ֆինանսական կորուստների, էլեկտրամատակարարման խափանումների և սպառողների համար սակագների բարձրացման լուրջ վտանգներ։

- Կարապետյանները (Սամվել, Էթերի, Սարգիս և Կարեն) և նրանց կիպրոսյան գործընկեր «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդը» դիմեցին SCC-ին՝ համաձայն Հայաստանի կառավարության հետ նախկինում կնքված պայմանագրի։ Սակայն Փաշինյանն այժմ անտեսում է այդ համաձայնագիրը։

SCC-ի արտակարգ իրավարարը հուլիսի 22-ին կայացրեց հետևյալ միջանկյալ որոշումները.

«ՀՐԱՄԱՅՈՒՄ է Պատասխանողին [ՀՀ կառավարությանը] ձեռնպահ մնալ բռնագրավման մասին օրենքների կիրառումից (այսինքն՝ «ՀՀ էներգետիկայի մասին» օրենքում  և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքներից) և ՀԷՑ-ի բռնագրավմանը ուղղված հետևյալ քայլերից որևէ մեկի իրականացումից.

- չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխություն,

- չփոխել ՀԷՑ-ի կանոնադրությունը,

- չնշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, կամ եթե նշանակվել է՝ նրան չլիազորել գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին,

- չեղյալ չհամարել ՀԷՑ-ի լիցենզիաները,

- չհայտարարել եւ չկազմակերպել ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի աճուրդներ,

- չբռնագրավել կամ չօտարել ՀԷՑ-ի ակտիվները,

- որեւէ այլ ձեւով չսահմանափակել ՀԷՑ-ի կանոնավոր գործունեությունը:

Թեև արտակարգ որոշումը պարտադիր է, ՀԷՑ-ի սեփականատերերը 30 օրվա ընթացքում կպահանջեն SCC-ից վերջնական որոշում կայացնել: Եթե Հայաստանը պարտվի վերջնական արբիտրաժում և հաստատվի բռնագրավումը, կառավարությունը ստիպված կլինի ՀԷՑ-ի սեփականատերերին վճարել մոտ մեկ միլիարդ դոլար՝ պարտավորություն, որը, ինչպես հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարարը, կառավարությունը կկատարի: Ցավոք, այդ գումարը կվճարեն Հայաստանի հարկատուները, այլ ոչ թե Փաշինյանը:

- Բացի այդ, Հայաստանի արդարադատության նախարարը, հակառակ SCC-ի որոշմանը, սխալմամբ պնդեց, որ կառավարությունը պարտավոր չէ ենթարկվել ՀԷՑ-ի ղեկավարության փոփոխման արգելքին՝ հայտարարեով, թե դա «դուրս է» SCC-ի որոշման շրջանակներից...

- Այնուհետև կառավարությունը հայտարարեց, որ արբիտրաժային որոշումը ուժի մեջ կլինի միայն այն դեպքում, եթե այն հաստատվի Հայաստանի դատարանի կողմից՝ պնդում, որը հակասում է նախկին համաձայնությանը, ըստ որի արբիտրաժային վճիռը վերջնական է և պարտադիր։ Հայաստանի դատարանների նկատմամբ վստահությունը խաթարվում է, երբ դատավորները կատարում են Փաշինյանի հրամանները:

- Փաշինյանի արշավը Կարապետյանի դեմ բխում է ոչ թե տնտեսական մտահոգություններից, այլ քաղաքական վրեժխնդրությունից։ Կարապետյանը, որն այժմ բանտից ձևավորում է հակափաշինյանական քաղաքական շարժում, վայելում է աճող հանրային աջակցություն՝ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։

- Փաշինյանի անօրինական և անխոհեմ գործողությունների արդյունքում ոչ մի օտարերկրյա ընկերություն ռիսկի չի դիմի ներդրում կատարել Հայաստանում՝ գիտակցելով, որ կառավարությունը կարող է ազգայնացնել իր ակտիվները և անտեսել արբիտրաժային վճիռները: Քանի որ ՀԷՑ-ն ունի կիպրոսյան գործընկեր, դրա բռնագրավումը խախտում է Կիպրոսի և Հայաստանի միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության երկկողմ համաձայնագիրը, ինչը կսրի Հայաստանի հարաբերությունները Կիպրոսի կառավարության հետ:

Եթե Հայաստանի կառավարությունը չկատարի SCC-ի վերջնական վճիռը, ապա կարող են սառեցվել Հայաստանի արտասահմանյան ակտիվները։

Բացի նոր ներդրողներին ետ կանգնեցնելուց, Հայաստանը չի կարող թույլ տալ իրեն կորցնել միլիարդավոր դոլարներ հետևյալ ընթացիկ արբիտրաժային գործերում.

- Կիպրոսում գրանցված «Walnort Finance Limited» ընկերությունը պահանջում է 1.2 միլիարդ դոլար փոխհատուցում Հայաստանից՝ հանքարդյունաբերության ոլորտում ծագած վեճի կապակցությամբ։

- Լիբանանյան «Սանիտեք» ընկերությունը պահանջում է 25 միլիոն դոլար՝ պնդելով, որ Հայաստանը խախտել է իր ներդրումային իրավունքները աղբահանության ոլորտում։

- Արաբական Միացյալ Էմիրությունների Air Arabia ավիաընկերությունը պնդում է, որ Հայաստանի կառավարությունը վատ է կառավարել իր բազմամիլիոնանոց դոլարային ներդրումը։

- ԱՄՆ-ում գտնվող «Lydian International Limited» ընկերության նախկին բաժնետերերը, ըստ որոշ տեղեկությունների, մինչև 2 միլիարդ դոլար փոխհատուցում են պահանջում ոսկու արդյունահանման ոլորտում կրած ֆինանսական զգալի կորուստների համար։

Հայաստանի կառավարությունը չի կարող շարունակել գործել ֆինանսական առումով այսպիսի անխոհեմ ու անօրինական ձևով։ Սփյուռքահայերի շրջանում կան բազմաթիվ փորձառու մասնագետներ, որոնք պատրաստ են տրամադրել ռազմավարական խորհրդատվություն և աջակցություն։ Հայաստանի ղեկավարներին մնում է պարզապես հարցնել և լսել։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան Երկնային երեք երևույթ մեկ օրում Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում․ վիրավորներ կան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. Համբուրգ Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն Այս պատերազմը պետք է դադարեցվի. Տոկաևը՝ Պուտինին Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով․ Բադալյան Ավելի քան մեկդարյա գաղտնիք Հերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ Մելիքյան Շոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Փորձում է հրաժարական տալ, բայց վարչակազմը դա թույլ չի տալիս․․․ Հայաստանը պարտավոր է այնպես կառավարել ռիսկերը, որ արտաքին ցնցումը չվերածվի ներքին ճգնաժամի ՀԺ-ն, «բարենորոգվելով», լրատվամիջոցից վերածվել է Եկեղեցու դեմ հերթապահ բամբասանքների «բեսեդկայի»․ Տեր Զարեհ Ֆրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ. Նովակ 53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկել Ուկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. Պեսկով Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդում. Armlur.am «Ուրբաթ օրով Ին Վինոյից Զովք ոտքով հասնելն ավելի դժվար ա, քան հայկական շլորը Դուբրովնիկ արտահանելը». Գոռ Մադոյան Կամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am