ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հյուրընկալելիս կփորձի միջնորդել երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը, որի աղբյուրներն ավելի վաղ հաստատել էին հանդիպումը։
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, հայտնել է, որ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ, հնարավոր է, հայտարարվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին։
2024 թ. հոկտեմբերին նախագահական ընտրություններից առաջ Դոնալդ Թրամփը քննադատել էր իր մրցակից Քամալա Հարիսին՝ նշելով, որ նա «ոչինչ չի արել, երբ 120 000 հայ քրիստոնյաները սարսափելի կերպով հալածվում էին և բռնի տեղահանվում»։ Նա նշել էր, որ «կաշխատի բռնությունն ու էթնիկ զտումները դադարեցնելու» ուղղությամբ և կվերականգնի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ Վաշինգտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը