«Արբիտրաժը հարգելը ոչ թե կամավոր բարեհաճություն է, այլ իրավական պարտավորություն և պետության կայուն գոյության նախապայման». Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 «Փաստացի երեկ Ստոկհոլմի արբիտրաժը հաստատել է ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը: Կրկին ֆիքսվել են բոլոր այն սկզբունքների պարտադիր բնույթը, որոնք նախորդիվ ընդգծվել էին:

Արևմտյան ժողովրդավարությունները ունեն հենասյունային սկզբունքներ, որոնց վրա էլ հենված են: Այդ սկզբունքների մասին դուք երբեք բառ անգամ չեք լսի այն ազդեցության գործակալներից, որոնք ձեզ ներկայանում են, որպես «արևմտամետներ» և ձեզ հրամցնում են բացառապես իրենց նեղ շահերի լոբբիզմը, որպես արևմտամետություն: Իրականում արևմտամետությունը դա վայրի գլոբալիզմն ու շահախնդիր խմբերի ազդեցության լոբբիզմը չէ, ոչ էլ ֆանատիկ հակառուսականությունը: Արևմտամետությունը իրական արևմտյան արժեքների (ժողովրդավարություն, լավ-էֆեկտիվ կառավարում, հենասյունային արժեքային սկզբունքներ, հանրություն-իշխանություն կոնսեսուսային կառավարում, պարտադիր լեգիտիմ և ոչ միայն լեգալ հիմքով կառավարում) սկզբունքների հիմքով կառավարման մոդելի հավատամքն է:

 Արևմտյան ժողովրդավարությունների սուրբ սրբոցը ՍԵՓԱԿԱՆՈւԹՅԱՆ ԻՐԱՎՈւՆՔԻ ՀԱՐԳՈւՄՆ Ու ԵՐԱՇԱԽԱՎՈՐՈւՄՆ Է: Այն ինչ ձեզ այսօր վաճառում են, որպես ժողովրդավարություն և արևմտականություն ոչնչով չի տարբերվում ավտոկրատ վոլյունտարիզմից՝ այն էլ բութ և գեղջկական ավտոկրատ վոլյունտարիզմից, որտեղ պսևդոդեմոկրատները և կեղծ արևմտամետ կոչվածները բացարձակ իգնոր են անում վերը նշված հենասյունային սկզբունքները: Կրկնում եմ այդ սկզբունքների «հիմնադիր հայր» սկզբունքը ՍԵՓԱԿԱՆՈւԹՅԱՆ ԻՐԱՎՈւՆՔԻ ՀԱՐԳՈւՄՆ Ու ԵՐԱՇԱԽԱՎՈՐՈւՄՆ Է:

ՀԵՑ-ի բռնազավթումն ու տարբեր արհեստական՝ ես կասեի բութ պրոպագանդիստական հիմնավորումները որևէ քննադատության չեն դիմանա նույն վերը նշված սկզբունքների տեսանկյունից: Ցավալին այն է, որ դա ունենալու է հետևանք և այդ հետևանքի վճարը վճարողը չի լինելու ոչ այսօր առայժմ իշխող ՔՊ-ն, ոչ նրա պարագլուխը և ոչ էլ պարագլխի քաղաքական կամակատարը: Այդ հետևանքը կրելու ենք մենք:

Ինչո՞ւ, որովհետև Հայաստանը միացել է Ստոկհոլմի արբիտրաժային պրոցեսին, երբ ստորագրել է մի շարք միջազգային ներդրումային պայմանագրեր և ICSID կոնվենցիան, ինչպես նաև հռչակել է իր պատրաստակամությունը միջազգային արբիտրաժով լուծել վեճերը։
Մասնավորապես՝

1. Հայաստանը պարտավորվել է ընդունել արբիտրաժային վեճերի լուծման միջազգային մեխանիզմը՝ այդ թվում՝ Ստոկհոլմի արբիտրաժը:

2. Հայաստանը համաձայնել է, որ Ստոկհոլմի արբիտրաժի վճիռները ունեն պարտադիր իրավական ուժ և ենթակա են լիարժեք կատարման՝ առանց վեճի բովանդակության վերահաստատման իր ներպետական դատարաններում։

3. Վեճի դեպքում ՀՀ-ն չի կարող չեզոքացնել իր պարտավորությունները ներքին օրենսդրությամբ կամ ինքնիշխանությամբ։

Այս ամենի լիակատար իգնորը ունենալու է հետևանք և դրանք ունեն օրինակներ, միջազգային նախադեպեր և Հայաստանի համար մեծ ռիսկեր:

Հայաստանը լինելով բազմաթիվ ներդրումային համաձայնագրերի մասնակից և ընդունելով միջազգային արբիտրաժի իրավազորությունը, ենթարկվում է նույն ստանդարտներին, ինչ մյուս պետությունները, որոնք մեկ անգամ անտեսել են միջազգային վճիռները՝ վճարելով թանկ գին։ Ստորև մի քանի ուշագրավ օրինակներ՝ արբիտրաժի վճիռների չկատարման, որոնք հանգեցրել են պետական ակտիվների բռնագրավման, ֆինանսական կորուստների ու մեկուսացման։

Արգենտինա

2001-ի ֆինանսական ճգնաժամից հետո Արգենտինան չեղարկեց մի շարք պայմանագրեր օտարերկրյա ներդրողների հետ։ Արդյունքում՝ ավելի քան 50 գործ հարուցվեց միջազգային ատյաններում։ Երբ Արգենտինան հրաժարվեց կատարել մի քանի վճիռ, ԱՄՆ և եվրոպական դատարանները սառեցրին ու բռնագրավեցին արգենտինական պետական բանկային ակտիվներ և պետական ընկերությունների միջոցներ։ Երկիրը տարիներ շարունակ դուրս մնաց միջազգային ֆինանսական շուկաներից, իսկ ռեյտինգային գործակալությունները հայտարարեցին այն որպես «ներդրումային ոչ պիտանի» պետություն։

Վենեսուելա

Նավթային ընկերությունների ազգայնացման պատճառով Վենեսուելայի դեմ ներկայացվեց մի քանի արբիտրաժային հայց։ ICSID և Ստոկհոլմի դատարանները պարտադրեցին վճարել մոտ $8 միլիարդ դոլար։ Քանի որ պետությունը հրաժարվեց կատարել վճիռները՝
• ConocoPhillips-ը բռնագրավեց նավթային բեռնաքանակներ,
• Crystallex-ը ԱՄՆ դատարանով նվաճեց CITGO-ի բաժնեմասերը։
Վենեսուելան կորցրեց միջազգային ընկերությունների նկատմամբ վերահսկողությունը և մի շարք եկամտաբեր ակտիվներ։

Ղազախստան

2017-ին Ղազախստանը պարտվեց Ստոկհոլմի արբիտրաժում՝ բելգիական ներդրողի դեմ գործով։ Չվճարելու արդյունքում Բելգիայում բռնագրավվեց Եվրոպայում պահվող շուրջ $530 միլիոն արժողությամբ Ղազախստանի պետական ակտիվներ։ Այս դեպքը ցույց տվեց, որ անգամ խոշոր ռեսուրսներով երկիրը չի կարող խուսափել պարտավորություններից առանց հետևանքների։

Նիգերիա

Լոնդոնի և Ստոկհոլմի արբիտրաժները Նիգերիային պարտադրեցին վճարել մոտ $11 միլիարդ բրիտանական ընկերության հետ չկատարված գազային պայմանագրի դիմաց։ Քանի որ վճիռը չկատարվեց, սկսվեց պետական ռեսուրսների բռնագրավման գործընթաց, իսկ երկրի վարկանիշը զգալիորեն ընկավ՝ լրջորեն խաթարելով տնտեսության հիմքերը։

Հայաստանի համատեքստում լուրջ լրացուցիչ ռիսկային գործոն է ֆինանսական խոցելիությունը:

Հայաստանը չունի նավթային կամ հանքային ռեսուրսներ, որոնք կարող են ֆինանսական բուֆեր ծառայել ճգնաժամի ժամանակ։

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ 2025 թ. տվյալներով Հայաստանի արտաքին պետական պարտքը գերազանցում է $9.3 միլիարդը: Դրա շուրջ 80%-ը պարտքեր են՝ միջազգային ֆինանսական կառույցներից՝ ԱՄՀ, Համաշխարհային բանկ, ԱԶԲ։ Պարտքի սպասարկման տարեկան ծախսը՝ 2025-ին արդեն գերազանցում է $900 միլիոնը, այսինքն՝ պետական բյուջեի ավելի քան 15%-ը։

Այս պարագայում հավելյալ մի քանի հարյուր միլիոն դոլարի միջազգային տույժ կամ փոխհատուցում ՀՀ-ի համար կդառնա ոչ միայն ֆինանսապես անհնար, այլ ուղիղ սպառնալիք պետական բյուջեի և սոցիալ-տնտեսական կայունության համար։

Հայաստանի համար

Ստոկհոլմի կամ նմանատիպ արբիտրաժների վճիռները պարտադիր են՝ ըստ միջազգային իրավունքի։ Դրանց չկատարման հետևանքները բազմաշերտ են՝ սառեցված ակտիվներից մինչև միջազգային մեկուսացում և ներդրումային քայքայում։

Հայաստանի դեպքում ռիսկը ավելի խորքային է: Երկրի արտաքին կախվածությունը, վարկային ռեժիմի փխրուն վիճակը և միջազգային հեղինակության վարկանիշի անկումը, նշանակում են, որ նման մի ձախողում կարող է ունենալ կործանարար և երկարաժամկետ հետևանքներ։

Արբիտրաժի հարգումը ոչ թե կամավոր բարեհաճություն է, այլ իրավական պարտավորություն և պետության կայուն գոյության նախապայման։

Սրանով նախ քայքայվում են այդ նախապայմանները: Դրանք ծառայեցվում են ՔՊ-ի քաղաքական վերարտադրության շահերին:
P.S. Հաջորդ անգամ, երբ այս իշխանությունից որևէ մեկը կամ որևէ տրամաչափի գործիչ կխոսի արևմտականության, ֆինանսատնտեսական կայունության, ՀՀ-ի վարկանիշի կամ միջազգային հուսալիության մասին, խնդրում եմ տվեք հարց՝ որն է ՍԵՓԱԿԱՆՈւԹՅԱՆ ԻՐԱՎՈւՆՔԻ ՀԱՐԳՄԱՆ Ու ԵՐԱՇԱԽԱՎՈՐՄԱՆ ձեր՝ որպես պետության կառավարիչների օրինակը, գոնե մեկ օրինակ, բացի խլելուց և խլվածը սեփական իշխանության, կադրերի կամայականությանը ծառայեցնելուց»:

դիտվել է 164 անգամ
Լրահոս
ՀՀ կառավարության նորոգման ճանապարհային քարտեզ Փաշինյանի հեռացումից հետո․ Նաիրի Հոխիկյան Պաշտպանական թիմը պատրաստվում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Միքայել Սրբազանի առողջության իրավունքը պաշտպանելու համար․ հայտարարություն Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին բանակցություններ են վարել Լոնդոնում Կողմնակալ է․ պաշտպանները բացարկ են հայտնել Արսեն Ղուկասյանի գործով դատախազին Փաշինյանի անօրինականությունները եկեղեցու դեմ քայքայում է մեր դիմադրողականությունը․ Թաթոյան Այս ամենը չի համապատասխանում իրականությանը․ Արցախի թեմ Մի՛ ֆինանսավորեք ՀՀ կառավարությանը, այն զուրկ է լեգիտիմությունից․ Ամստերդամը՝ ԵՄ-ին Ապօրինի կալանավորված հոգևոր հայրերի համար աղոթք կբարձրացվի առ Աստված Հային կացնահարած Սաֆարովին Ալիևիը գնդապետ է դարձրել Միջադեպը «Դալմայի» տարածքում չի եղել. Փոխտնօրենը՝ Միհրան Հակոբյանի վրա հարձակման մասին Նիկոլը որոշել է վերջնականապես կապը խզել բանակության հետ Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է Աջապահյանին «սքեմավոր հանցագործ» անվանած կինը ՔՊ-ում բուկլետ բաժանող է եղել Միհրան Հակոբյանին ծեծողները փախուստի են դիմել սեւ գույնի TOYOTA CAMRY մեքենայով․ մանրամասներ Կարմիրգյուղում դպրոցականների միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել sms-ի պատճառով Ավելի վտանգավոր ենթատեքստ կա․ Փաշինյանը բացահայտեց իր ծրագրի էությունը՝ քողարկելով արարողակարգային շղարշով Սա երկրում թևածող քաղաքական սանձարձակության, այլակարծության միտումնավոր հուղարկավորության հերթական ցայտուն դրսևորումն է. Աբրահամ Գասպարյան Անհապաղ վիրահատման կարիք ունի քաղբանտարկյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Ամուսինները վրաերթի են ենթարկվել․ նրանց հոսպիտալացրել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am