ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչ պատմություններով է հայտնի ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը ու ինչպես են իրավապահները նրան միշտ մաքրել քրեական պատմություններից։
Երեկ ոստիկանությունը Պարոնյան փողոցում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ու որդու միջադեպով 3 անձի է ձերբակալել ու ձերբակալվածների մեջ է եղել նաև ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը։
Նկատենք, որ ԱԺ ՔՊ-ական պագամավորի որդին առաջին անգամ չէ իրավապահների տեսադաշտում, բայց, ինչպես փորձն է ցույց տալիս, «ջրից չոր է դուրս գալիս»։
2022 թվականին «Քաղաքացիական պայամնագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու ՝ Շանթ Բագրատյանի միջադեպով գործը ուշագրավ ավարտ ունեցավ:
Նախաքննական մարմինը ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի կարճել էր ԱԺ պատգամավորի որդու աղմկահարույց միջադեպի քրեական գործը:
Ահա, թե ինչպես են մաքրվուվ իշխանական պատգամավորների որդիների մասնակցությամբ միջադեպերը:
Բանն այն է, որ 2022 թվականի Մայիսի 15-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանում ծեծկռտուք էր եղել: Մասնավորապես, 45-ամյա տնօրեն Վահե Ասատրյանին ծեծի էին ենթարկել և միջադեպի կիզակետում հայտնվել էր ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը:
Ըստ լուրերի՝ այս միջադեպին անգամ խառնել են «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ «Զապ»-ին, որ ճիշտ ու սխալ անի, թե ով է կռվի մեջ մեղավոր: Արդյունքում, քրեական վարույթը կարճվեց։ Եվ ահա հերթական ծեծը։
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը