Արտակարգ դեպք՝ Սևանում

Այսօր՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել , որ Շորժա-Դրախտիկ հատվածում գործող ընտանեկան հանգստի լողափից Սևանա լճի ափից ջրային ներքնակով 6 քաղաքացի, որոնցից մեկը՝ երեխա, առաջացած քամու պատճառով հեռացել են և գտնվում են անօգնական վիճակում և չեն կարողանում վերադառնալ ափ:
Այս մասին հայտնում են shamshyan.com-ից։

 Ջրային պարեկներն ու փրկարարները սկուտերներով ափից մոտ 2.5 կմ հասել են անօգնական վիճակում հայտնված քաղաքացիներին և կարողացել են նրանց անվտանգ մոտեցնել ափին:


Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ եթե փրկարարներն ու ջրային պարեկները օպերատիվ չգործեին, ապա քամին էլ ավելի կհեռացներ այդ անձանց ափից, և հնարավոր է՝ շրջվեին ու հայնտվեին լճում, ինչը ողբերգական ավարտ կարող էր ունենալ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանն ու գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանը:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում փրկված քաղաքացիների հարազատները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Առաջին հերթին շնորհակալություն ու էլի շնորհակալություն փրկարարներին ու ջրային պարեկներին, եթե նրանք մի փոքր ուշանային, երևի արդեն ջրասուզակներով էդ մարդկանց մարմիններն էինք ման գալու, բայց հալալ ա տղերքին, առանց չափազանցության դժոխքից մեր հարազատներին դուրս բերեցին, Դրախտիկից էին մտել լիճ ու քամին շատ արագ նրանց հեռացրեց ափից, մենք էլ ժամանակին ահազանգեցինք փրկարար ծառայություն, ու «9-11»-ն էլ շատ օպերատիվ գործեց: Կրկին շնորհակալություն ենք հայտնում փրկարարներին ու ջրային պարեկներին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փրկվածներն են Մարիամ Կ.-ն, Տաթև Խ.-ն, Արփի Շ.-ն, 4 տարեկան Արսեն Շ.-ն, Աղաջան Գ.-ն և ևս 1 տղամարդ, ում ինքնությունը պարզվում է:

Փրկարարներին ու ջրային պարեկներին չի հաջողվել ջրային ներքնակը դուրս բերել և բոլորը ափ են տեղափոխվել սկուտերներով:

դիտվել է 623 անգամ
Լրահոս
«Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը. Վելայաթի Մինչ Նիկոլ Չեմբերլեն Փաշինյանը շարունակում է պառակտել ժողովրդին, հարևան թշնամի երկրի նախագահն ասում է… . Արսեն Օհանյան «Թուրքիան Իսրայելի թշնամին է». Նյու Յորքում Թել Ավիվի գլխավոր հյուպատոս Ձերբակալվել է Լոս Անջելեսում սպանված Ռոբ Ռայների որդին «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցությունը 2026 թվականին կշարունակվի». «Русский дом» Ջուր հավաքեք․ 1 օր ջուր չի լինի Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Հայր Ռուբեն Նարեկ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման շտապած հոգևորականների մասին Մուտանտների իշխանությունը բարբաջում է «հիբրիդային» սպառնալիքներից․ Արմեն Աշոտյան ԵՄ–Փաշինյան «գործարքը». մոլդովական սցենարը Հայաստանում Ինչպե՞ս կարելի է տոկալ խավարի դեմ, երբ ավելի դյուրին է մեղքին ու արատին տրվելը․ Հայր Շնորհք աբեղա Եկեղեցի չես գնացել, որովհետև հավա՛տք չես ունեցել ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցածի մասին «Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան Աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չունի․ Միքայել Սրբազանի համար պահանջում են Գյումրու համայնքապետարանը՝ տոնածառի շուրջ բարձրացած աղմուկի մասին Համբարձումյանի նկատմամբ պատիժներ նշանակելով ցանկանում են համաներման ակտից օգտվելն անհնարին դարձնել Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ Ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար. քաղաքագետ Ես զրկված եմ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից․Ղուկասյան 24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բախվել է բազալտե եզրաքարին և վրաերթի ենթարկել մրգավաճառին Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am