Ափսոսանք եմ հայտնում, որ նման հայտարարություն է արվել. Շարմազանովը` ՀՀԿ-ականների աղմկահարույց հայտարարությունների մասին

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը  ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միջկուսակցական հուշագիր է ստորագրել Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ: Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը` կուսակցության փոխնախագահ Մուշեղ Լալայանի գլխավորությամբ Չինաստանում մասնակցել է այդ երկրի Կոմունիստական կուսակցության կազմակերպած համաժողովին, որին մասնակցել է շուրջ 126 երկրի 200-ից ավել պատվիրակ: Համաժողովի ընթացքում ստորագրվել են միջկուսակցական հուշագրեր, իսկ ՀՀԿ-ն ԱՊՀ տարածաշրջանից միակ կուսակցությունն է, որի հետ ստորագրվել է նման հուշագիր այդ միջոցառման ընթացքում»: «ԱՊՀ տարածաշրջանից ընդամենը 5 կուսակցության հետ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն ունի նման հուշագրեր, իսկ վերջին համաժողովի ընթացքում ԱՊՀ տարածաշրջանից նման հուշագիր է ստորագրվել բացառապես ՀՀԿ-ի հետ: Հաշվի առնելով Չինաստանի հսկայական աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական մեծ դերակատարումը թե մեր տարածաշրջանում, թե առհասարակ գլոբալ քաղաքականության մեջ` սա շատ կարևոր է: Մասնակից 126 երկրներից միայն 30 երկրի կուսակցությունների հետ է ստորագրվել նման հուշագիր և դրանց թվում է եղել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը»,- ասաց ԱԺ փոխնախագահը:   Շարմազանովը անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Խոսրով Հարությունյանի ոչ միանշանակ հայտարարություններին, թե  աղքատության եւ թանկացումների վերաբերյալ արված հայտարարություններին, մասնավորապես, թե`  թանկացումները չեն վնասի աղքատներին, որովհետեւ նրանք, միեւնույն է, գումար չունեն եւ առանձնապես շատ բան չեն կարողանում գնել, և եթե  աղքատները  գումար չունեն եւ առեւտուր չեն անում, ինչ կապ ունի՝ միսը թանկ է, թե էժան: «Որևէ չինովնիկ իրավունք չունի ոչ գիտակցված, ոչ էլ չգիտակցված հայտարարություն անել ՀՀ քաղաքացու հասցեին:Ափսոսանք եմ հայտնում, որ նման հայտարարություն է արվել կամ կոնտեքստից հանվել է հայտարարությունը: ՀՀ բոլոր քաղաքացիները մեր ամենամեծ հարստությունն են:Կառավարության քայլերը պետք է միտված լինեն, որպեսզի քայլ առ քայլ լուծենք այն խնդիրները, որոնք ծառացած են հասարակության խոցելի խավի առջեւ»,- ասել է Շարմազանովը:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am