Երևանում գողացել են Արտաքին գործերի նախարարության առաջին դասի խորհրդականի ավտոմեքենայի ձմեռային 4 անվադողերը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 7-ին, անհայտ անձը կամ անձինք Երևանի Կենտրոն վարչական շրջանում գողացել են Մաշտոցի պողոտայի բնակիչ Գագիկ Շալջյանին պատկանող ավտոմեքենայի ձմեռային 4 անվադողերը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Շալջյանը անվադողերը թողել է իր ընկերոջ՝ Աղայան փողոցի 9-րդ շենքի բնակչի ավտոտնակում ու առավոտյան հայտնաբերել է, որ անվադողերը գողացել են։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Շալջյանն աշխատում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում՝ որպես առաջին դասի խորհրդական և գիտի՝ ով է ընկերոջ ավտոտնակից գողացել անդաղողերը։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
