Գագիկ Հարությունյանը ՝նախագա՞հ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում կատարված Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո որպես հանրապետության նախագահի առավել հավանական թեկնածու երկար ժամանակ է՝ մամուլում շրջանառվում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի անունը: Հիշեցնենք` նոր Սահմանադրությամբ նախագահին ընտրում է խորհրդարանը, եւ այդ պաշտոնն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունի, քանի որ զրկված է գործադիր իշխանության նկատմամբ որեւէ ազդեցությունից: Նախագահի ընտրություններին մնացել է ընդամենը երկու ամիս ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Գագիկ Հարությունյանը ստացել է հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկ, եւ, ընդհանրապես, ինքը նման մտադրություն ունի՞, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Հովհաննես Պապիկյանը մեզ փոխանցեց. «Դա աբսուրդ հարց է, Գագիկ Հարությունյանը նման առաջարկ չի ստացել, մտադրություն էլ չկա»: Այլ կերպ ասած՝ Գագիկ Հարությունյանը ցանկություն չունի հանրապետության նախագահ դառնալ: Ի դեպ, եկող տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը: Այդ օրվանից ՍԴ նախագահը պետք է վայր դնի իր լիազորությունները: Գործող Սահմանադրությամբ՝ սահմանադրական դատարանը փոխնախագահի ինստիտուտ չունի: ՍԴ նախագահն իր բացակայության դեպքում անդամներից մեկի վրա է դնում իր պարտականությունները: Սակայն ՍԴ նախագահի լիազորությունների դադարելու դեպքում պաշոնն ուղղակի թափուր է մնում: Իսկ այդ դեպքում էլ ՍԴ նախագահի պարտականությունները կատարում է դատարանի՝ տարիքով անդամը: Տվյալ դեպքում ՍԴ ամենատարիքով անդամը Վոլոդյա Հովհաննիսյանն է: Վերջինիս լիազորություններն ավարտվում են եկող տարվա հունիսի 15-ին: Այսինքն՝ նա իր պաշտոնավարման մայրամուտին կհասցնի մեկ ամսով լինել ՍԴ նախագահ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am