Այսօր՝ օգոստոսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամառանոցային փողոցից դեպի Սարալանջի հին ճանապարհ ընթացող Տերյան փողոցի հատվածում մոտոցիկլ է ընկած և կա վիրավոր քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և նշված վայրից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ տղա՝ մարմնական վնասվածքներով: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Արման Հակոբյանը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը: Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Yamaha» տեսակի մոտոցիկլ, որի վրա և ասֆալտին հայտնաբերել են արնանման հետքեր, գարեջրի բացած 3 շիշ՝ ամբողջությամբ դատարկ և 1 շիշ՝ մասամբ դատարկ:
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոտոցիկլավարի սեփականատիրոջ, մոտոցիկլավարի և հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մոտոցիկլավարը եղել է Երևանի բնակիչ 37-ամյա Ռ. Ն.-ն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև՝ արդյոք նա վիճաբանության, ինքնավնասման թե ընկնելու հետևանքով է մարմնական վնասվածք ստացել:
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը