Այսօրվա լռողները պետք է քաջ գիտակցեն․ վաղը Նիկոլը իրենց հետևից էլ է գալու. Թող չկասկածեն. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձել է «Առավոտ» օրաթերթի շուրջ ստեղծված իրավիճակին․

«Վերջին օրերին ցավով անդրադառնում էի, որ, զրկված լինելով իմ անձնական տիրույթում հրապակային դիրքորոշում հայտնելուց, չէի կարողանում խոսել այն խայտառակ վիճակի մասին, որը տեղի էր ունենում «Առավոտ» օրաթերթի և ընդհանրապես մամուլի շենքի շուրջ։

Սա նախկին բանսարկու խմբագրի իշխանության տարատեսակ թիրախավորումների շարքում նաև մամուլի դեմ արդեն տևական ժամանակ մղված պայքարի նոր բռնկում է։ Իսկ այդ արշավը նոր չէ։

Առաջին իսկ օրերից մամուլին փորձեցին զրկել իր գործառույթից։

Պաշտոնական, պետական գերատեսչությունները, հանրային կապերի գործիքները դարձան Նիկոլի սելֆիի ձողիկը:

Փաստական սխալներով ֆեսյբուքյան ստատուսները, լայվերն ու պարբերաբար ջնջվող տեքստերը դարձան պաշտոնական լրատվություն:

Հետո արդեն առավել համակարգված թիրախավորումներ սկսվեցին իշխանությանը ոչ հաճո լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ, երբ գործի դրվեց նաև պետական բյուջեի հաշվին ստի, ապատեղեկատվության մի հսկայական ֆեյքերի ֆաբրիկա։

Ապա ԱԺ, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից լրատվամիջոցների դեմ աննախադեպ քանակի դատական հայցերը, հավատարմագրումներից զրկելը, իրավապահների կողմից պարբերաբար բռնի ուժի կիրառումն ու լրագրողների աշխատանքի խաթարումը։

Հիմա արդեն իշխանական ախորժակը մեծացել է։ Հարձակման թիրախը Հայաստանի մամուլի հնաբնակներից մեկն է՝ միշտ հավասարակշիռ, հսկայական լրագրողական պրոֆեսիոնալ թիմ ունեցող «Առավոտ»-ը:

Այսօրվա լռողները պետք է քաջ գիտակցեն․ վաղը Նիկոլը իրենց հետևից էլ է գալու։ Թող չկասկածեն։ Մեկ աննշան թթու խոսքը դրա առիթ կդառնա։

Իսկ երբեմնի բանսարկու խմբագիրը սիմվոլիզմ շատ է սիրում. «Առավոտ» օրաթերթի խմբագրակազմին մշտական բնակության վայրից՝ Մամուլի շենքից վտարում են ծննդյան օրը։

Սիրելի առավոտցիներ․ շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, մնաք պրոֆեսիոնալ և ամուր։ Սա էլ կանցնի։ Ինձնից լավ գիտեք՝ չկայացածները ժամանակավոր են։ Գործն է մնայուն։

Ու վերջում, 1994 թվականին դաշնակցական մամուլի միջոցների փակումի և թալանի օրերին փակվեց նաև ՀՀ Գրողների միության պաշտոնական ամսագիր «Նորքը»։ Խմբագիրը մեր դաշնակցական վաստակաշատ ընկեր հանգուցյալ Ռուբեն Հովսեփյանն էր։ Երբ տևական դադարից հետո լույս տեսավ ամսագրի նոր համարը, Ռուբեն Հովսեփյանը իր խմբագրականը վերնագրել էր՝ «ՍՊԻՆ ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴՈՒՆ…»։

Հ.Գ. երկուշաբթի պետքույքի կոմիտե ուղարկելու եմ բազմաթիվ կետեր պարունակող պատգամավորական հարցում…»։

դիտվել է 342 անգամ
Լրահոս
Ոսկե գնդակի դափնեկիրը ժամանել է Մադրիդ․ հայտնի է այցի նպատակը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում Москва слезам не верит. Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին Հայտնի է՝ ով կլինի Ֆրանսիայի հավաքականի ավագը Զիդանի օրոք Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտ Նիկոլի կառավարությունն այնքան չմտածված օրենքներ է ընդունել, որ դրսի դերակատարները չեն վստահում նրանց 40-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով հայտնվել է դաշտում, բախվել բետոնե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի քրեական գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Վանաձորում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի մարմին․ նախաձեռնվել է քրեական վարույթ «Սատանան մտավ մեջս»․ Նիկոլի ընտրողի արդարացումը (video) ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրալարերին․ բետոնե էլեկտրասյունը տապալվել է Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը Մոսկվան ՀՀ-ում հանրաքվեի հարցը փորձում է օրակարգային դարձնել՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ հարցադրմամբ․ Աբրահամյան Ողբերգական դեպք. հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը. «Ժողովուրդ» 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ» ԵՄ-ն զգուշացրել է Ռեալը պատրաստվում է առաջին առաջարկն անել Ռոդրիի համար․ հայտնի է գումարի չափը Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Ձերբակալվել է 41-ամյա տղամարդ Թուրքիայում պաշտոնյա է սպանվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am