Ինչու է հայկական պատվիրակությունը Մոսկվայում ինքնաթիռ նստել՝ անցնելով ընդհանուր ընթացակարգով

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է մամուլի հրապարակումներն այն մասին, որ Մոսկվայի օդանավակայաններից մեկում հայ պատգամավորները, այդ թվում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ինքնաթիռ են նստել՝ անցնելով ընդհանուր ընթացակարգով։ «Հարգելի գործընկերներ, Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության` Դուշանբե-Մոսկվա-Երևան երթուղուն, որի մասին վերջին օրերին տարբեր մեկնաբանություններ են հնչում: Դուշանբեից Երևան վերադարձի չվացուցակի համաձայն` պատվիրակությունն օդանավակայանում Մոսկվա-Երևան թռիչքին հասնելու համար ուներ 1 ժամ 25 րոպե: Մինչդեռ, Դուշանբե-Մոսկվա չվերթը չվացուցակում 1 ժամ ուշացում գրանցեց:

Ելնելով իրավիճակից՝ հաջորդ չվերթից չուշանալու համար, ՀՀ ԱԺ նախագահն անձամբ է որոշել Մոսկվա-Երևան ինքնաթիռին հասնել ընդհանուր ընթացակարգով, քանի որ մնացել էր ընդամենը 25 րոպե. եթե հատուկ արարողակարգային ընթացակարգով կազմակերպվեր, այն կտևեր առնվազն 1 ժամ, և պատվիրակությունը չէր հասցնի այդ օրը վերադառնալ Երևան: Դուշանբեից կապ է հաստատվել տաջիկական ավիաընկերության մոսկովյան ներկայացուցչի հետ, որն արդեն Մոսկվայում դիմավորել է պատվիրակությանն ու արագ ուղեկցել դեպի Մոսկվա-Երևան ինքնաթիռը: Ընդհանուր ընթացակարգի համաձայն` պատվիրակության բոլոր անդամները, այդ թվում՝ ԱԺ նախագահը, հաշվառվել են, անցել են մետաղաորսիչ սարքով և մոտեցել նստեցման: Պատվիրակության որևէ անդամի, այդ թվում նաև՝ ՀՀ ԱԺ նախագահին, որևէ մեկը չի խուզարկել: Հ.Գ. Սա առաջին դեպքը չէ, երբ ուղևորութունների ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հաշվառումը և ինքնաթիռ նստելը ընդհանուր ընթացակարգով անցնելու որոշում է կայացնում: Արա Բաբլոյանի համար սա հնարավորություն է նաև անձամբ տեսնելու, թե այլ պետություններում ինչպես են սպասարկում մեր հայրենակիցներին: Ի դեպ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հաճախ կարելի է տեսնել մեքենա վարելիս, խանութում գնումներ կատարելիս կամ, պարզապես, զբոսնելիս»:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am