Այդ մարդու և՛ մտածողությունն է աղավաղված, և՛ գործունեությունն է հակահայկական, և՛ արտահայտած մտքերն են սնանկ իրականությունից. Տեր Գաբրիել

Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը իշխանությունների ձեռնարկած հակաեկեղեցական արշավի կապակցությամբ գրել է․

«Կարդացի Նիկոլ Փաշինյանի հրահանգով Սուրբ Եկեղեցու վրա հարձակված Ռուբեն Ռուբինյանի գրածը. այն, որ սույն պատգամավորը պատահմամբ հայտնվել է այդ կարգավիճակում, հարցի, ցավոք սրտի, դեռևս իրականության մասին փաստող կողմն է և, եթե կուզեք, միակ իրականությունը իր ամբողջ կենսագրության պատմության մեջ։

Բայց նախ այս մարդը այնքան է կտրվել իրականությունից, որ Հայոց Հայրապետին մեղադրում է եկեղեցահալածության և ապապետականության մեջ մի պարագայում, երբ ինքը և իր քաղաքական կուսակցությունը հանձնել են հարյուրավոր եկեղեցիներ և մեր Հայրենիքի մի զգալի հատվածը։ Այս մարդը այնքան է առաջացել սեփական ստի մեջ, որ հորդորում է եկեղեցական պատկան կառույցներին քննության առնել ինչ-որ երևակայական զառանցանք։

Փաստորեն այս մարդու և՛ մտածողությունն է աղավաղված, և՛ գործունեությունն է հակահայկական, և՛ արտահայտած մտքերն են սնանկ իրականությունից։ Զարմանալի չէ, որ նման բարձր պաշտոնում պատահականորեն հայտնված երեկվա երիտասարդ քպ-ականը չունի էթիկային ու քաղաքական գործչին բնորոշ ոչ մի դրսևորում՝ իր փոքրիկ կարծիքը արտահայտելու և այն մեծագոչ դարձնելու անփառունակ փորձերի մեջ։

Ի գիտություն Ռուբեն Ռուբինյանի․ սպառվել եք, ձեր խոսույթը նմանվում է, սուրճի սեղանի շուրջ հավաքված քպապաշտ կանանց խրախճանքում արտահայտված մտքերին, որոնք, ամեն հայկականից ու մեծագույն հայերի հանդեպ նախանձից, ընկնում են ցնցումների մեջ։

Ի դեպ՝ ուխտազանցությունը և քաղաքացիական պայմանագիրը հոմանիշներ են. սա ձեր քաղաքական հետագիծն է, ձեր կենսագրության ամենամեծ և չջնջվող խարանը։ Հորդորս է ձեզ՝ լռել, գուցե այդպես հնարավորություն կլինի դուրս գալու ձեր կարգավիճակի շղարշից և ազատվելու եկեղեցամարտության առաջամարտիկի խարանից»։

դիտվել է 504 անգամ
Լրահոս
Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում Պուտինը ստորագրել է միգրանտների և նրանց ընտանիքների վերաբերյալ նոր օրենքներ Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի կետերից առգրավվել է ավելի քան 6,8 տոննա ապրանք Թեհրան–Երևան չվերթը չեղարկվել է, իսկ ևս 9 չվերթ հետաձգվել են Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Վախենում էի Մխիթարյանից․ Շախտյորի սանը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հաստատվել Դոնեցկում Ռոնալդուն կոշտ պահանջներ է դրել և նոր աստղ է ընտրել Ալ-Նասրի համար Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ մանրամասներ Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան Երկնային երեք երևույթ մեկ օրում Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում․ վիրավորներ կան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. Համբուրգ Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն Այս պատերազմը պետք է դադարեցվի. Տոկաևը՝ Պուտինին Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով․ Բադալյան Ավելի քան մեկդարյա գաղտնիք Հերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ Մելիքյան Շոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am