Անմարդկային վերաբերմունքը կալանավորված Ստեփան Սամվելյանի նկատմամբ շարունակվում է, արձանագրվել է նոր դեպք

Ստեփան Սամվելյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Ինչպես արդեն տեղեկացրել էի, Ստեփան Սամվելյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ իր ծայրահեղ ծանր առողջական վիճակի պատճառով։

Այսօր հիվանդանոց ենք տարել նրա կողմից պահանջված կենսական անհրաժեշտության պարագաներ՝ ներքնաշոր, հագուստ, հիգիենայի միջոցներ և սնունդ։ Սակայն արդեն շուրջ մեկ ժամ է, ինչ «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները խոչընդոտում են այդ փոխանցման գործընթացը՝ պատճառաբանելով, որ հանձմունքը պետք է նախ տարվի «Արմավիր» ՔԿՀ, իսկ այնտեղից նորից տեղափոխվի հիվանդանոց։

Սա ոչ միայն աբսուրդային է, այլ նաև վտանգավոր։ Այս պայմաններում՝ 40 աստիճան շոգի ներքո, թարմ սնունդը պարզապես կարող է փչանալ մինչև հասնի հիվանդի մոտ։ Իսկ անձը, այս պահին կյանքի ու մահվան կռիվ է տալիս, նրա առողջությունը պահանջում է հատուկ խնամք ու սննդակարգ։

Հիշեցնեմ, որ երբ ՀՀ արդարադատության նախարար տիկին Սրբուհի Գալյանը վերջերս այցելել էր «Աբովյան» բժշկական կենտրոն՝ տեսակցելու Լիանա Հարությունյանին և նրա 8 ամսական դստերը, նա նաև փոխանցել էր հանձմունքը։ Այդ դեպքում ոչ ոք չէր պահանջել, որ այն նախ տեղափոխվի «Աբովյան» ՔԿՀ, ապա միայն հասնի բժշկական կենտրոն։ Այն միանգամից ու առանց որևէ խոչընդոտի փոխանցվել էր Լիանային։

Այսինքն՝ նույն համակարգում գործում են երկակի ստանդարտներ՝ պայմանավորված երևի թե այցի նպատակի կամ անձի կարգավիճակով։ Ստեփան Սամվելյանի դեպքում այս պահվածքը դիտվում է որպես խտրական ու վտանգավոր անգործություն, որն ուղղակիորեն սպառնում է նրա առողջությանը և կյանքին։

Պահանջում եմ անմիջապես դադարեցնել ապօրինի խոչընդոտները և թույլ տալ, որ Ստեփան Սամվելյանին անհապաղ փոխանցվեն կենսական անհրաժեշտության իրերը և թարմ սնունդը։

Հ.Գ

Նման պատասխան, որ հանձմունքը և սնունդը փոխանցենք Ստեփան Սամվելյանին ավելի ուշ` երկուշաբթի օրը, ինձ պաշտոնապես հայտնեց ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը։

դիտվել է 346 անգամ
Լրահոս
Իրանի խորհրդարանի նախագահը Ադրբեջանում է․ ինչ է սպասվում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ եղանակ է սպասվում Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ» Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ» ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ» Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ» «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում. «Ժողովուրդ» Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ» Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ» Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները․ «Հրապարակ» Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Գազանջատումներ են սպասվում Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը. Կոբախիձե Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am