Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հարգելի’ ընկերներ, իմ կարծիքով՝ իրականում Ջեննիֆեր Լոպեսի համերգի համար կառավարությունը ոչինչ էլ չի հատկացրել։ Պարզաբանեմ կարծիքս՝ այս համերգը նախատեսված է եղել ամիսներ առաջ, երգչուհու՝ տարածաշրջանային շրջագայության սահմաններում, երբ նույնիսկ խոսք չկար համերգին կառավարության հատկացման մասին։
Համերգը վճարովի է, արդեն իսկ վաճառվել է մոտ 6-7 միլիոն դոլլարի տոմս։ Իսկ շահարկվող գումարը կառավարությունը դեռևս 2023 թվականին հատկացրել էր Սնուպ Դոգի համերգի համար, որը չկայացավ, իսկ գումարն այդպես էլ չվերադարձվեց (կա նախաձեռնված քրեական վարույթ)։ Ընդամենը, Ջեննիֆեր Լոպեսի համերգից մեկ օր առաջ որոշվեց բացահայտ ատկատներով փոշիացված և արդեն իսկ գոյություն չունեցող գումարը կառավարության որոշմամբ «դուրս գրել» Լոպեսի համերգի վրա, ինչն ապագայում մեկ այլ քրեական վարույթի առարկա է դառնալու, քանի որ ստացվում է՝ Ջենիֆեր Լոպեսի համերգի ընդհանուր գումարը 12 միլիոն դոլլար է դարձել՝ 6 միլիոնը տոմսերից, նույնքան՝ պետական միջոցներից, ինչն անհավանական է։
Հ.Գ. Այնպես որ, եկեք երգչուհուն հանգիստ թողնենք, վայելենք մեգաաստղի այցը մեր հայրենիք՝ իր բոլոր դրական հետևանքներով)), և ավելի շատ մտածենք մեր իրականության, մեր երկրի արատավոր բարքերի մասին, ինչում մեղավոր է ոչ թե Լոպեսը, այլ ինքներս»։
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը