Անմարդկային վերաբերմունքը Ստեփան Սամվելյանի նկատմամբ շարունակվում է. փաստաբան

Ստեփան Սամվելյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ իր ծայրահեղ ծանր առողջական վիճակի պատճառով։ Ստեփան Սամվելյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտնում է, որ այսօր հիվանդանոց են տարել նրա կողմից պահանջված կենսական անհրաժեշտության պարագաներ՝ ներքնաշոր, հագուստ, հիգիենայի միջոցներ և սնունդ։ Սակայն արդեն շուրջ մեկ ժամ է, ինչ «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները խոչընդոտում են այդ փոխանցման գործընթացը՝ պատճառաբանելով, որ հանձմունքը պետք է նախ տարվի «Արմավիր» ՔԿՀ, իսկ այնտեղից նորից տեղափոխվի հիվանդանոց։


«Սա ոչ միայն աբսուրդային է, այլ նաև վտանգավոր։ Այս պայմաններում՝ 40 աստիճան շոգի ներքո, թարմ սնունդը պարզապես կարող է փչանալ մինչև հասնի հիվանդի մոտ։ Իսկ անձը, այս պահին կյանքի ու մահվան կռիվ է տալիս, նրա առողջությունը պահանջում է հատուկ խնամք ու սննդակարգ։

Հիշեցնեմ, որ երբ ՀՀ արդարադատության նախարար տիկին Սրբուհի Գալյանը վերջերս այցելել էր «Աբովյան» բժշկական կենտրոն՝ տեսակցելու Լիանա Հարությունյանին և նրա 8 ամսական դստերը, նա նաև փոխանցել էր հանձմունքը։ Այդ դեպքում ոչ ոք չէր պահանջել, որ այն նախ տեղափոխվի «Աբովյան» ՔԿՀ, ապա միայն հասնի բժշկական կենտրոն։ Այն միանգամից ու առանց որևէ խոչընդոտի փոխանցվել էր Լիանային։

Այսինքն՝ նույն համակարգում գործում են երկակի ստանդարտներ՝ պայմանավորված երևի թե այցի նպատակի կամ անձի կարգավիճակով։ Ստեփան Սամվելյանի դեպքում այս պահվածքը դիտվում է որպես խտրական ու վտանգավոր անգործություն, որն ուղղակիորեն սպառնում է նրա առողջությանը և կյանքին։

Պահանջում եմ անմիջապես դադարեցնել ապօրինի խոչընդոտները և թույլ տալ, որ Ստեփան Սամվելյանին անհապաղ փոխանցվեն կենսական անհրաժեշտության իրերը և թարմ սնունդը։

Հ.Գ

Նման պատասխան, որ հանձմունքը և սնունդը փոխանցենք Ստեփան Սամվելյանին ավելի ուշ` երկուշաբթի օրը, ինձ պաշտոնապես հայտնեց ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը»,- հայտնում է Զ.Փոստանջյանը։

ՔԿ հաղորդագրության համաձայն, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ս.Ս.-ն(Ստեփան Սամվելյան) 2025 թվականի հուլիսին նախապատրաստել է Ա.Ս.-ի (Արամ Սարգսյան) սպանությունը։ Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրիք 43-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության նախապատրաստություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

դիտվել է 108 անգամ
Լրահոս
100-ավոր ընտրախախտումներ եմ ձեր առաջ դնելու․ Գոհար Մելոյանը՝ ՍԴ-ում (video) ՔՊ-ն ատելության խոսք է իրացրել ընտրություններին․ Վարդևանյանը՝ փաստերով (video) #ՈՒՂԻՂ․ Երեկ Պուտինը մեխերը խփեց․․․ ի՞նչ է սպասվում․ Հայկ Նահապետյան (video) Վահագն Հովակիմյանը որպես ԿԸՀ նախագահ չի կարող լինել անկախ և անաչառ. նախկինում նա եղել է մի կուսակցության հիմնադիր անդամ. Վարդևանյան Նիկոլ Փաշինյանը տեղով չարիք է այս ազգի գլխին․ Հարցում (video) 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ «Անի Խաչատրյանն ու այս զրոների կույտն իրենց ապտակը ստացան»․ ավագանու անդամը՝ վերջին ծեծկռտուքի մասին (video) Բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Տիգրանաշենի պատկանելությունը, կատարում են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն. Մեսրոպ Առաքելյան Չինաստանը սատարում է Բելառուսին՝ նրա անկախությունը պաշտպանելnւ հարցում. Սի Ծինփին Վահագն Հովհակիմյանով ԿԸՀ-ն մի մեծ խնդիր ունի․․․ Արամ Վարդևանյան (video) Կոմnւնիզմը մեր երկրի համար ամենամեծ uպառնալիքն է. Թրամփ Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1300 մարդ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի ազատում Իսրայելին արցախահայության դեմ հանցագործություններին առնչություն ունենալու պատասխանատվությունից. ՀՅԴ Հայ Դատ Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Ադրբեջանը կոչ է արել Իսրայելին վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը 2 միլիոն հայ ունենք ՌԴ-ում․ սաղ փչանում է, մեր կյանքն էլ է փչանում․ Հարցում (video) Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինը Լարված խոսակցություն Սրբուհի Գալյանի և Արամ Վարդևանյանի միջև (video) Մեր հայրենիքը ցավեր է ապրում, մեր հասարակությունը պառակտված է. մի՛ դարձեք այն ձայնի կրողը, որ պառակտում է, այլ ձեր ներկայությամբ աճեցրեք վստահությունը, սերը և համերաշխությունը. Ռուբեն Սրբազան Արամ Վարդևանյանի կոշտ ու դիպուկ խոսքն՝ ուղղված Վահագն Հովակիմյանին (video) Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը Ձայնագրությունը հրապարակվել է մայիսին․ հունիսի 29-ի դրությամբ դեռ չունե՞նք մեղադրյալ․ Վարդևանյան (video) Երևի նաև կգա ժամանակը, երբ Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել ցեղասպանության թեման Արծվիկ Մինասյանը նեղը գցեց Հովակիմյանին․ Ռոբերտ Քոչարյանի հասցեին խայտառակ սպառնալիքներ են հնչել (video) Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել. Գևորգ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am