Այսօր ՀՀ իշխանության համար վտանգ է ոչ թե թշնամին, այլ հայրենասերը․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Վերջերս հաճախ եմ մտածում, որ իմ մեղքը Արցախը սիրելն է։ Որ մեղքս այն է, որ չեմ ընդունում Հայաստանի այսօրվա իշխանությունների պարտադրած «իրականությունը», որտեղ Արցախ չկա, որտեղ արցախցին պիտակավորված է որպես անցանկալի, որտեղ վերադարձի իրավունքը հնչում է որպես «ռևանշիզմ»։

Ես ապրում եմ մի իրականության մեջ, որի գոյությունն ինձ չեն հարցրել։ Ինձ չեն հարցրել՝ կարո՞ղ եմ ապրել առանց Արցախի։ Պարզապես զրկել են ինձ Արցախից ու ստիպել ձևանալ, թե դա «խաղաղություն» է։ Բայց իմ խղճի, իմ հողին տված ուխտի հետ անհամատեղելի է այդ ձևականությունը։ Ես չեմ համակերպվել ու չեմ համակերպվելու։ Որովհետև գիտեմ՝ այս ամենը Արցախի հանդեպ դավաճանության արդյունք է, և դրա շարժիչ ուժը հենց այն սերը չէր, որը ես տածել եմ Արցախի հանդեպ, այլ այն ատելությունը, որը իշխանությունն ունի Արցախի նկատմամբ։

Այսօր Հայաստանում իշխանության է մի վարչակարգ, որի համար վտանգ է ոչ թե թշնամին, այլ հայրենասերը։ Որ պառակտում է հանրությանը՝ արցախցի և հայաստանցի բաժանումով, որ մերժում է սեփական պատմությունը, արյամբ նվաճված հաղթանակը, և որը ատում է այն ամենը, ինչ հիշեցնում է Արցախի մասին։ Եվ հենց այդ պատճառով իշխանության համար ամենավտանգավոր «հանցագործությունն» այն է, երբ մարդ շարունակում է սիրել Արցախը, մնում է հավատարիմ իր արմատներին ու հրաժարվում է մոռանալ։

Իրականում՝ իշխանությունը վախենում է այդ սիրուց։ Քանի որ գիտի՝ այդ սերը վերածվում է համոզվածության, այդ համոզվածությունը՝ պայքարի, իսկ պայքարը՝ իշխանափոխության անխուսափելի պահանջի։ Որովհետև մեր սերը Արցախին նույնքան քաղաքական է, որքան թուրքական և ադրբեջանական ներկայությունն օկուպացված Ստեփանակերտում։

Իշխանությունն այսօր ասում է՝ մոռացե՛ք, վերջացե՛ք, ընդունե՛ք։ Մենք ասում ենք՝ հիշո՛ւմ ենք, ապրո՛ւմ ենք, վերադառնո՛ւմ ենք։

Ես մեղավոր չեմ, որ սիրում եմ Արցախը։

Ես մեղավոր կլինեմ, եթե լռեմ, երբ իմ հայրենիքը կործանում են։

Արցախը կորցնելու ցավը չի անցնելու, բայց այդ ցավը դառնում է իմ քաղաքական պայքարի շարժիչ ուժը։

Ու մի օր այդ ցավը վերադառնալու է Արցախ։ Ինձ հետ…Մեզ հետ…»։

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն Ի՞նչ սպասել վաղը ՍԴ-ից. Արամ Վարդևանյանը մանրամասնում է (video) ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am