Ռեֆորմիստական միֆ,թե՞ անձնական հաշվեհարդար

Երբ Կարեն Կարապետյանի օրհնված ոտքը մտավ Հայաստան, նրա առաջին քայլերից մեկը տխրահռչակ Լիսկայի ազատումն էր: Հայտարարվեց, թե մեր մոդեռն վարչապետը հեչ չի սիրում Լիսկայանմաններին ու պատրաստվում է նրաց դեմ պատերազմ սանձազերծել: Սյունիքի նախկին մարզպետի հարցում ասածն իրականություն դարձավ, Սուրիկ Խաչատրյանը հրաժեշտ տվեց պաշտոնին ու քիչ էր մնում Կարեն Կարապետյանի ֆան-ակումբներ բացվեր, երկրպագության ծեսեր կազմակերպվեին, բայց ժողովուրդը կարճ ժամանակում գլխի ընկավ ինչն ինչոց է: Հայաստանի դիցուկ միայն մարզպետների շարքում Լիսկակերպների պակաս չի զգացվում, մի տարբերությամբ, եթե Լիսկան բոլոր հարցերը լուծում էր զենքի միջոցով, կոշտ ու կոպիտ, մյուսները դա անում են մի փոքր քաղաքակիրթ մթնոլորտում: Օրինակ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը գործում է իսկ եւ իսկ ֆեոդալի պես, նա անձամբ է հարկահավաք կազմակերպում, մեկից ցորեն, մյուսից ընտանի կենդանի, երրորդից էլ փող պահանջում ստացված եկամուտի եւ այլնի համար, նրա անմիջական հրամանով են մարզի պետական հաստատություններում կամ մարզպետարանի ենթակայության տակ գործող օբյեկտներում անգամ հավաքարարի աշխատանք տրամադրում: Կամ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, որը հանցավոր կլանի հովանավորչություն է ստանձնել եւ տարիներ շարունակ Ալավերդիում վենդետաներ են իրականացվում: Կամ Տավուշի բդեշխ Հովիկ Աբովյանը, որն իրեն սրբադասել է ու կախ եկել մարզի եկեղեցիներից մեկի պատի նկարին, պատկերացնել կարելի է , թե այդ մարդը ինչպիսի պաշտամունք կկազմակերպի իր ղեկավարած մարզի տարածքում: Բայց նրանք մնացին անառիկ եւ շարքերը լքեց բացառապես ամենատխրահռչակը, որը հայտնվել էր բոլորի ուշադրության կենտրոնում: Իրականում խնդիրը ոչ Կարեն Կարապետյանն էր, ոչ էլ նրա նախասիրությունները, խնդիրը Սերժ Սարգսյանն ու իշխանության վերարտադրության հարցն էր, առջեւում ընտրություններ, հետեւում մինչեւ վերջ մսխած հեղինակություն եւ Կարեն Կարապետյանի ռեֆորմիստական կերպարի ներքո պետք է փոփոխությունների նոր ալիքի պատրանք ստեղծել, որն, ինչ որ կերպ հաջողվեց: Հիմա նույն գործընթացը ծավալվում է հայոց բանակում, մի տարբերությամբ, որ գլխավոր դերում Վիգեն Սարգսյանն է, որը հայտարարեց, թե իր հորդորով ԳՇ տեղակալ Հայկազ Բաղմանյանը ազատման դիմում է գրել: Պաշտպանության նախարարը պարզաբանեց, թե Բաղմանյանը թերացել է իր պարտականությունների մեջ: Մեծ հաշվով Բաղմանյանի հեռացումը լավագույն ապացույցն է այն ճշմարտության, որ հրեշավոր համակարգն ի վերջո կուլ է տալիս նաև սեփական զավակներին: Իհարկե բանակից նրա հեռացումն ինքնին դրական երևույթ է, քանի որ այդ մարդը պրոֆեսիոնալ հանցագործ է: Բանակում ծառայած յուրաքանչյուր ոք կհաստատի, որ գեներալն իր ծառայության ողջ ընթացքում առաջնորդվել էոչ մարդկային բնազնդերով, խոշտանգել ու ծեծել է բազմաթիվ զինվորների: Այս ամենի հետ միասին Բաղմանյանը անխնա կերպով տարիներ շարունակ թալանել է բանակը:Այսքանից հետո Հայկազ Բաղմանյանին պետք է բանտ ուղարկեին: Բայց ի՞նչ բանտ, նրան ուղարկում են ընդամենը թոշակի, իսկ ամենասարսափելին՝ հեռացումը ներկայացնում որպես Սերժ և Վիգեն Սարգսյանների նախաձեռնած ռեֆորմիստական գործունեության հերթական նվաճում: Իրականում մեր տեղեկություններով Բաղմանյանը տարիներ շարունակ խնդիրներ է ունեցել ԳՇ պետ Մովսես Հակոբյանի հետ, նրանք խորը տարաձայնությունների մասին գիտեն բոլորը ու Հակոբյանն է հետեւողական պայքարել Բաղմանյանի հեռացման համար: Բայց քանի որ առջեւում 2018-ի ապրիլն է, ապա նման նվաճումներ դեռ շատ կներկայացնեն: Անի Սահակյան  

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am