Այս տարի էլ է նույն ՍՊԸ-ն ընտրվել ԱԺ ամառային դպրոց ծրագրի ծառայությունները մատուցելու համար․ այս անգամ՝ 19 միլիոն 80.000 դրամով

Օգոստոսի 17-ից մինչև 30-ը կմեկնարկի ԱԺ «Ամառային դպրոց 2025թ.» ծրագիրը։ Ինչպես նշվում է ԱԺ աշխատակազմի և միջոցառման համար մատակարար ընտրված «Լոռե թրավել» ՍՊԸ-ի միջև օրերս կնքված պայմանագրում՝ այս «կրթամշակութային» ծրագրի համար ԱԺ բյուջեից կհատկացվի 19 միլիոն 80.000 դրամ։

Գնումը կատարվել է էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով․ նախահաշվային գինը կազմել է 22 միլիոն դրամ, մրցույթին մասնակցել է 12 ընկերություն՝ 15 միլիոն 900.000-ից՝ մինչև 25 միլիոն դրամ գնային առաջարկով։

Ընտրված մասնակիցը՝ «Լոռե Թրավելը», առաջարկել է 19 մլն 80.000 դրամ։

Գումարի շրջանակում պետք է իրականացվի մասնակիցների տեղափոխումը, ընդմիջման կազմակերպումը ռեստորանում (շաբաթ և կիրակի օրերին)՝ թվով 60 անձի համար (1 անձը 12.000 ՀՀ դրամի սահմանում՝ ներառյալ ծառայությունների մատուցման համար սահմանված բոլոր վճարները), այցելությունները թանգարաններ, ռեստորաններ և այլն։

Ի դեպ, «Լոռե թրավելը» նոր չէ պետգնումներում․ 2018 թվականին հիմնադրված այս ընկերությունն արդեն իսկ հասցրել է մեկ տասնյակ պայմանագրեր կնքել տարբեր պետական գերատեսչությունների հետ՝ գնման տարբեր ընթացակարգերով, այդ թվում՝ ոչ մրցակցային մեկ անձ և հրատապ մեկ անձ։

Նկատենք, որ անցյալ տարի՝ 2024 թվականին ևս այս ընկերությանն էր վստահվել ԱԺ ամառային դպրոցի կազմակերպման ծառայությունների մատակարարումը՝ 22 միլիոն 80.000 դրամով։

Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Վլադիմիր Գևորգյանին, որը, ինչպես բազմիցս գրել է 168․am-ը, իրեն ու իր ընտանիքին աֆիլացված մի շարք կազմակերպություններով պետական գերատեսչությունների ֆավորիտ մատակարարն է դարձել։

No description available.

Հիշեցնենք, օրինակ, որ «ԿՈՆՑԵՊՏ ԻՎԵՆԹՍ», «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ, «ՊԵՑՑՈ ՍՊԸ»-ները, որոնց պարբերաբար վստահվում են պետական այս կամ այն միջոցառումները, իրականում ունեն մեկ դեմք, և այդ մեկ դեմքը Վլադիմիր Գևորգյանն է:

ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ

168.am

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Արթուր Սաքու՛նց, դու ո՞վ ես ընդհանրապես․ Հովհաննես Իշխանյան (video) «Ես էլ ձեզ եմ ասում՝ ժողովրդի ձայնը բռնա*արողի կաշին քերթվելու է»․ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Ինչ եղանակ է սպասվում․ Գագիկ Սուրենյան (video) Մինչեւ վերջին պտուտակը 2026-ի գարունը 12-րդ խոնավն էր՝ սկսած 1935 թվականից. Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում. Լևոն Ազիզյան ՀՕՊ–ը գիշերը Ռուսաստանի տարածքում խոցել է ավելի քան 320 ուկրաինական անօդաչու թռչող սարք Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան «Առավոտյան 07։10-07։15 մեր տուն եկել են Քննչականից և ոստիկանությունից՝ մոտ 7-8 հոգի մարդ, բոլորս քնած էինք». Անահիտ Ադամյան «Ադրբեջանը ԵՄ-ի անդամակցելու որևէ նշաններ ցույց չի տալիս, իսկ դա չի խանգարում, որ ԵՄ հավասարության նշան դնի երկու բռնապետների՝ Փաշինյանի և Ալիևի միջև». Էդգար Ղազարյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան (video) «Պետությունները մրցում են արհեստական բանականությամբ, ատոմային էներգետիկայով, իսկ մեզ առաջարկվում է հպարտանալ, որ Եվրոպա է հասել հայկական ծիրանը». Վահե Դավթյան Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձա՞յն. «Հրապարակ» Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից Լույս չի լինելու Վահագն Խաչատուրյանը կղեկավարի Գիտությունների ազգային ակադեմիան․ Aravot.am 70 տարի հետո այդ փողոցը կամ կկրի Լեվոն Զուրաբյանի անունը կամ կկոչվի Balqabaqlu․ Զուրաբյան Լևոն Մնացականյանը պնդել է՝ իրեն մեղավոր չի ճանաչում «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) «Այ կուռաժիտով քերթողնե՛ր, դե գնացե՛ք, դրանց քերթեք»․ Հովհաննես Իշխանյան (video) Իրանի խորհրդարանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Ուժեղ Միջին միջանցք չի կարող լինել առանց Թուրքիայի․ Մարթա Կոս Նիկոլի «արևմտամետության» հիմքում 3 հիմնական պատճառ կա․ Արմեն Աշոտյան Մե՛կ է, դուք տեսնելու եք այս դիմադրությունը․․․ Արցախի դրոշն ամեն պահի նորից տեղադրելու ենք․ Նարե Սիմոնյան (video) «Արարատցեմենտ»-ից մինչև «Մուլտի գրուպ»․ դատախազությունը Ծառուկյանից պահանջում է գույքերի վերադարձ ԿԱՐԵՎՈՐ․․․ Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում․ Գոհար Մելոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am