Երբ հանդուրժողականությունը դիտվում է որպես թուլություն, քայքայում է հասարակական բարոյական հիմքերը

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․

«Հանրային գործչի ճանապարհը ոչ միայն պատվի ու պատասխանատվության ուղի է, այլև մի առաքելություն, որը պահանջում է կամավոր հրաժարում որոշ հիմնարար անձնական իրավունքներից։ Երբ դու հայտնվում ես հանրային հարթակում, քո խոսքն ու գործը դառնում են դիտարկման և մեկնաբանության առարկա։ Այդ պահին ի հայտ են գալիս «դիվանային քննադատները», պատի ճեղքերում թաքնված մռայլ ծիկրակողները, վարձկան գրչակներն ու ֆեյքային մեկնաբանները, որոնց նպատակը ոչ թե ճշմարտության որոնումն է, այլ քո հեղինակազրկումն ու կերպարի խեղաթյուրումը։

Սակայն իսկական հանրային մարդը նրանց չի պատասխանում՝ ոչ զայրույթով, ոչ էլ կծու հակադարձումով։ Նա գիտակցում է, որ հենց այն պահին, երբ ընտրել է հանրային ճանապարհը, ինքը կամովին զիջել է այդ իրավունքը։ Սա հանրային համաձայնագիր է, որը նա կնքել է ոչ թե թղթի վրա, այլ սեփական խղճի և պարտքի զգացողության մեջ։
Պատասխանի իրավունքից այդ կամավոր հրաժարումը ոչ թե թուլություն է, այլ ուժի արտահայտություն։ Այն ցույց է տալիս, որ հանրային գործիչը վեր է կանգնում անձնական վեճերից և անձնական վիրավորանքներից, որովհետև նրա խոսքը չի պատկանում միայն իրեն, այլ այն հանրային սեփականություն է։

Նա իր լռությամբ ու հանդուրժողականությամբ քարոզում է խոնարհություն, քաղաքացիական համբերություն և հոգևոր դիմացկունություն։

Հանրային գործիչը գիտի, որ իր ամեն մի կոպիտ խոսքը կարող է ընկալվել որպես ատելության լեգիտիմացում, իսկ իր լռությունը՝ որպես համերաշխության կոչ։ Եվ հենց այդ պատճառով նա ընտրում է լռել, քանի որ նրա առաքելությունը ոչ թե հակահարված տալն է, այլ հասարակության մեջ հանդուրժողականության և քաղաքակիրթ բանավեճի մշակույթ ձևավորելը։

Սակայն պետք է հստակ գիտակցել, որ հանդուրժողականությունը անսահման չէ։ Երբ այն դիտվում է որպես թուլություն կամ անպատժելիության երաշխիք, այն սկսում է քայքայել հասարակական բարոյական հիմքերը։ Եթե հանդուրժողականության դիմաց ստացվում է ոչ թե փոխադարձ հարգանք, այլ միայն նոր հարձակումներ ու խեղաթյուրումներ, ապա դա այլևս չի ծառայում հասարակական համերաշխությանը։ Այդ դեպքում հանդուրժողականությունը վերածվում է անտարբերության, իսկ անտարբերությունը՝ վտանգավոր լռության, որը կարող է նաև դառնալ պայթյունավտանգ»։

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Գիտե՞ք Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն է Որքա՞ն են բարձր TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Ռուբինյա՛ն,Կոնջորյան Հայկ,Վահագն Ալեքսանյա՛ն, դե թող բախտներդ փորձի․ Գառնիկ Դավթյան (Ուժեղ Հայաստան) (video) «Գագիկ Ծառուկյանը կարևոր շեշտադրում է արել. ու՞մ է ինչ կերակրում Նիկոլը»․ Հայկ Նահապետյան (video) Արարատում ողբերգական վթարի մասնակից 2 ավտոմեքենաների վարորդները ձերբակալվել են Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան (video) Լիտվան հայտնել է ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «Նիկո՛լ Փաշինյան, էս թուղթը վերցրա ու կոխի․․․»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հին» ուժերը պետք է կարողանան վերաիմաստավորել իրենց տարիների փորձը․ Զաքարյան ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով երկրորդ անձն է ձերբակալվել էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին Օկուպացված պաղեստինյան տարածքն ականատես է լինում «վտանգավոր սրացման» Ողբերգական դեպք․ «Վեոլիա Ջրի» աշխատակիցը վրաերթի է ենթարկվել․ մանրամասներ Աստծու անունը կարելի է արտասանել նույնիսկ այն ժամանակ, երբ մարդու սիրտը հեռու է նրա կամքից Արտակարգ իրավիճակ՝ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում Խոշոր հրդեհներ՝ Կանադայում #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ է ստում Փաշինյանը․ ի՞նչ են նրան ասել Ռուսաստանում․ Սուրեն Սուրենյանց (video) Գագիկ Ծառուկյանի աջակիցները «Ազատություն» գրառմամբ պաստառներով Իրանի դեսպանատան մոտ են (video) ՀՐԱՏԱՊ․ «2 սցենարով փորձում են ՌԴ-ում իշխանափոխություն անել»․ Հայկ Նահապետյան (video) Եվրոպան ՌԴ-ի մշտական ու անողոք թշնամին է․ Մեդվեդևը պատասխանել է Կալլասի և Դրապատոգոյի «սպառնալիքներին» ՌԴ-ն երկակիություն է տեսնում ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ․ Պեսկով Դաժան ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am