Ստեղծված իրավիճակը չունի այլ հանգուցալուծում, քան Կարապետյանների իրավունքների վերականգնումը

Ստեղծված իրավիճակը չունի այլ հանգուցալուծում, քան Կարապետյանների իրավունքների վերականգնումը, և ՀՀ կառավարության գործողությունների ապօրինի ճանաչվելը, ինչքան էլ այս իշխանությունները փորձեն շարունակել իրենց ապօրինի քայլերը: Այս մասին իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Երբ հայցվորը դիմում է դատարան/արբիտրաժ, և դրան զուգահեռ միջնորդում է կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելելով պատասխանողին (տվյալ դեպքում՝ ՀՀ իշխանություններին) կատարել որոշակի գործողություններ, և դատարանը բավարարում է այդ միջնորդությունը, ապա դա, ՄԻԱՆՇԱՆԱԿ,

ԴՐԱԿԱՆ նորություն է հայցվորի համար, և

ԲԱՑԱՍԱԿԱՆ նորություն պատասխանողի համար:

Հետևաբար, կիրառված հայցի ապահովման միջոցից ակնհայտ է, որ Կառավարությունն արդեն իսկ պետք է հետքայլ աներ և վերադարձներ ՀԷՑ-ի կառավարումը սեփականատերերին և կառավաման այլ մարմիններին:

Մնում է ամենադժվար հարցը, որը ներկայիս աշխարհակարգում և իրավակարգում միջազգային ներդրումային իրավունքի և ընդհանուր միջազգային իրավունքի աքիլեսյան գարշապարն է՝ միջազգային դատարանների և տրիբունալների որոշումների կատարումը

Միջազգային իրավակարգում, ի տարբերություն ներպետական իրավակարգի, չկա ՀԱՐԿԱԴԻՐ կատարման ծառայություն, այսինքն՝ չկա մարմին, որը կապահովի ակտի կատարումը, եթե պատասխանողը հրաժարվում է այն կատարելուց։

Դրանից էլ այսօր օգտվում են ՀՀ իշխանությունները, ԲԱՅՑ, որն է դրա «գինը»

Միջազգային ներդրումային իրավունքում կան նման նախադեպեր, սակայն բոլոր այդ դեպքերի ուսումնասիրությունը հուշում է, որ պետությունները վաղ թե ուշ ստիպված են լինում կատարել արբիտրաժի որոշումները, եթե Հայցվոր կողմը հետամուտ է իր խախտված իրավունքները վերականգնելուն:

Անգամ, եթե դիտարկենք այն վիճահարույց իրավիճակը, երբ Հայաստանի կառավարությունը ՉԿԱՏԱՐԻ Ստոկհոլմյան միջազգային արբիտրաժի որոշումը մինչև այն պահը, երբ նշված որոշումը կճանաչվի ՀՀ դատարանի կողմից (այսինքն՝ կանցնի ներպետական ճանաչման և կատարման գործընթաց), ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Առևտրային արբիտրաժի» մասին ՀՀ օրենքի վերլուծությունից ԱԿՆՀԱՅՏ է, որ նման որոշման ճանաչումը կարող է մերժվել շատ սահմանափակ դեպքերում (այդպիսին է աշխարհում ձեւավորված պրակտիկան):

Արդեն հնչեցվել են ազդակներ, որ քաղաքական իշխանությունները փորձելու են օգտագործել «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված «հանրային կարգին հակասելու» դրույթը՝ «պնդելով», որ վերոնշյալ Արբիտրաժի որոշումը հակասում է ՀՀ ինքնիշխանությանը

ՍԱԿԱՅՆ միջազգային ներդրումային իրավունքում «հանրային կարգին հակասելու» դրույթը միշտ մեկնաբանվել և մեկնաբանվելու է ՆԵՂ իմաստով, քանի որ, հակառակ պարագայում, ցանկացած պետություն կարող է հրաժարվել կատարելու արբիրտրաժային ոչ ցանկալի որոշումները՝ հղում անելով «հանրային կարգին հակասելու» լայն, տարածական եւ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ մեկնաբանությանը:

«Ինքինիշխանության սահմանափակումը» ԵՐԲԵՔ ՉԻ կարող վկայակոչվել որպես «հանրային կարգին հակասում», քանի որ Հայաստանի Հանրապետությունը, ստորագրելով համապատասխան համաձայնագիրը Կիպրոսի հետ և պատվիրակելով դրանից ծագող վեճերը միջազգային արբիտրաժին, արդեն իսկ ստանձնել է այդ հարցով իր սուվերենությունը սահմանափակող պարտականություններ։

Արդեն իսկ վավերացնելով «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» կոնվենցիան՝ Հայաստանը ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ է տվել կատարելու միջազգային արբիտրաժի որոշումները կիպրոսական ներդրողների հետ ծագած վեճերում:

Ուստի, ինչպես եւ ողջամտորեն կանխատեսելի էր՝ ստեղծված իրավիճակը չունի այլ հանգուցալուծում, քան Կարապետյանների իրավունքների վերականգնումը, և ՀՀ կառավարության գործողությունների ապօրինի ճանաչվելը, ինչքան էլ այս իշխանությունները փորձեն շարունակել իրենց ապօրինի քայլերը»:

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Ձեզանից է կախված՝ կունենա՞ք պետություն, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան ՊՆ խիստ զգուշացնում է Թուրքիան Կիևի համար շարունակում է մնալ անփոխարինելի գործընկեր Սպասված դիմակայություն. Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի դեմ Հղի կնոջ մահվան պատճառ դարձած Հայկ Ղուկասյան մասին նոր մանրամասներ Իրանական պատվիրակությունը մեկնել է Դոհա՝ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություն վարելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին Ուգանդայում Էբոլա տենդով վարակման նոր դեպքեր են հայտնաբերվել Իսկական հայրենասիրությունը ոչ թե լոկ խոսքեր են, այլ սեփական ժողովրդի բերեկեցության և անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելն է․ Կարապետյան ՀԱՊԿ-ը պատրաստ է վերսկսել ԵԱՀԿ-ի հետ շփումները․ գլխավոր քարտուղար Նալբանդյան – Նոր Արտագերս ճանապարհին հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրի Սոֆի Դևոյանը վնասվածք է ստացել Ավարտվել է Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի փողերի լվացման գործի նախաքննությունը. գույքն արգելանքի տակ է «Այ լուզերնե՛ր, հենց հիմա ասեք, ո՞վ ա էդ 5 միլիարդը տալու․ Ռուսաստանին լարեցի՞ք». Սուրեն Սուրենյանց (video) Միակ ղեկավար տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանին, ով մեզ կարող է այս ծանր վիճակից հանել․ Հարցում (video) «Նիկոլի մսխած միայն 8 միլիարդը հետ չենք բերելու, լսե՛ք այս թվերը»․ Սուրեն Սուրենյանց (video) Տիկի՛ն, ես զարհուրում եմ ձեզանից, վախենում եմ… Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան (video) «Բացահայտելու ենք՝ ինչ փողեր է Նիկոլը ծախսեր իր կայֆերն ավելացնելու համար»․ Ռոբերտ Քոչարյան (video) «Էդ խեղկատակը թող իմանա՝ ես հենց այդ գերեզմաններում եմ «կզացրել» իրան»․ Վայքի բնակիչ (video) Մայիսի 28-ի համար Նիկոլն Ալիևին բան է խոսք տվել․ Արշակ Կարապետյան (video) Իրանի հետ ցանկացած նոր հնարավոր համաձայնագիր «կլինի լիովին հակառակը»․ Թրամփ «Ռուբիոն Փաշինյանին, եթե որձ առյուծներից էլ փրկի, մեկ է՝ Նիկոլին փրկություն չկա»․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի իշխանությունը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, ուստի ձերբակալություններ է սկսել Կանգնեցնելու ենք դպրոցների փակումը, թեկուզ 5 երեխա լինի գյուղում. ՀՀ երկրորդ նախագահ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am